«Մենք չենք կարող սպասել մինչև նոր Սահմանադրությունն ընդունվի, ավելի լավ է թռիչքային մտածելակերպով կանխորոշել, նոր Քրեական դատավարության օրենսգիրքը կազմել այնպես, որպեսզի այն չհակասի մարդու իրավունքների երաշխիքներին և ընդունել այն որքան հնարավոր է շուտ»:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի բնակիչ (մոտ 55 տարեկան) սպառնում էր 1 տարեկան երեխայի հետ նետվել ձորը, սակայն նրանց հաջողվել էր դուրս բերել տարածքից և կանխել այն: 168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունից հայտնեցին, որ դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել:
Բակո Սահակյանը Շուշիի շրջանի եւ համահայկական նշանակություն ունեցող Շուշի քաղաքի զարգացումը համարել է հանրապետության առջեւ ծառացած գերխնդիրներից մեկը՝ հավելելով, որ նման յուրահատկությունը լրացուցիչ պատասխանատվություն է պահանջում աշխատանքների պատշաճ իրականացման գործընթացում:
Չեմ հասկանում, ի՞նչ մոտեցում է, ո՞վ է այդ իրավունքն ընդհանրապես ձեզ վերապահել: Ի՞նչ է նշանակում նկատողություն տալ: Պետք է անմիջապես մեղավորներին ազատեիք աշխատանքից: Ես շատ խիստ եմ լինելու ձեր բոլորի նկատմամբ և շատ մարդիկ ազատվելու են աշխատանքից,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Այս տարվա Մայիսի 1-ին կապանցիները ինքնատիպ «նվեր» են ստացել քաղաքային իշխանությունների կողմից. ուղեվարձը թանկացել է։
Շիրակի մարզի Ալվար գյուղի գյուղապետ Արտավազդ Մկրտչյանը, ով ձորն է ընկել Infiniti մակնիշի ավտոմեքենայով, հիմա գտնվում է Գյումրու բժշկական կենտրոնում եւ նրա կյանքին վտանգ է սպառնում:
Մայիսի 2-ին, ժամը 12.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 36/4 շենքի մոտակայքում հայտնաբերվել է օձ, որին փակել են տարայի մեջ. անհրաժեշտ է տեղափոխել անվտանգ տարածք:
Երեւանի պետական համալսարանի պահակախմբի 70 անդամներից ընդամենը 14-ն են շարունակում աշխատել։ Մնացյալը չեն ցանկացել համագործակցել «Լեգիոն» կազմակերպության հետ, որին մայիսի 1-ից վստահվել է բուհի անվտանգության ապահովումը:
Թող գան այստեղ Մոսկվայում ժողովրդի հետ խոսեն, ժողովուրդը կասի, թե ես ինչ անհարիր բան եմ արել, իմ վարքը հարի՞ր է քահանայի վարքին, թե՞ չէ: Հիմա իմ շուրջը համախմբված հավատացյալները ոտքի են կանգնել, նամակով դիմել են առաջնորդին, ստորագրահավաք է ընթանում… Առանց աշխատանք տանելու՝ արդեն 350 հոգի ստորագրել է, մինչև կիրակի 2000 հոգի պատրաստ են ստորագրելու»,- հայտնեց կարգալույծ եղած քահանան:
Եթե մի բան կապված է երեխաների հետ, ի՞նչպես կարելի է նման վերաբերմունք ցուցաբերել: Օրինակ, եթե յուրաքանչյուրիս երեխան, ելնելով սոցիալական ծանր վիճակից, գնում է գիշերօթիկ դպրոց, իսկ մանկավարժները նման վերաբերմունք են ցուցաբերում: Ի՞նչ կանեիք դուք, ի՞նչպես կվարվեիք, եթե ձեր երեխայի նկատմամբ այդպիսի վերաբերմունք լիներ. նրան ժամկետանց կերակուր տային, խփեին ձեռքերին: Չեմ հասկանում, ի՞նչ մոտեցում է, ո՞վ է այդ իրավունքն ընդհանրապես ձեզ վերապահել: Ի՞նչ է նշանակում նկատողություն տալ: Պետք է անմիջապես մեղավորներին ազատեիք աշխատանքից:
Այն, որ բազմազան կարծիքները տպվում են, ողջունելի է, դա այն նվաճումն է, որը մենք պետք է ընդգծենք: Ի վերջո, եթե համեմատենք մամուլը, լինի դա 20 տարի առաջ, էլ չեմ ասում՝ սովետական շրջանում, մենք հասկանում ենք, որ ներքևից այդ զարգացումը գնում է: Տեխնոլոգիաները և մնացյալ այդ բաց աշխարհի իրողությունը օբյեկտիվորեն բերում են ավելի ազատորեն արտահայտվելու և խոսելու:
Մայիսի 2-ին, ժամը 12.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ագաթանգեղոս-Խորենացի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ.անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայկական ժամանակն» իր այսօրվա համարում գրել էր, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Սմբատյանի մայրը հայտնել է, որ իր որդին արդեն մի քանի օր է՝ մեխել է ոտքերը:
Ռուսաստանի Տյումեն քաղաքում մայիսի 1-ին հարգանքի տուրք են մատուցել գազանաբար սպանված, 3 երեխաների մայր, 26-ամյա Նունե Սարգսյանի հիշատակին: Ողբերգությունը ապրիլի 21-ին էր պատահել, երբ կնոջն իր իսկ բնակարանում սպանել էր պիցցայի առաքիչը:
«Վլադիմիրի երեխաները դիմել են երկու էքստրասենսի, ովքեր ասել են, թե կորածը մեկի տանը վիրավոր պառկած է, գլուխը փաթաթած: Դրա համար առավոտից ոստիկանները, Սվերդլովի բնակիչներն ու հենց հարազատները պտտվում են մոտակա բոլոր գյուղերով, մտնում յուրաքանչյուրի տուն ու ստուգում, կարող է մեկի տանը պառկած լինի»:
Մայիսի 2-ին, ժամը 10.33-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ալվար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գյումրու լոկոմոտիվային դեպոյի մեքենավարները շարունակում են պայքարը։ Նրանց խոսքերով՝ աշխատավարձի չափի կրճատումը չհիմնավորված է, իսկ ռուսական կողմին տեղի պատասխանատուների ներկայացրած թվերն՝ ուռճացված:
Երեկ՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Ժամը 19:30-ի սահմաններում, Զորավար Անդրանիկի 30 տան մոտ իրար են բախվել Jeep Cherokee համարանիշի Toyota Prado մակնիշի 07 ՕՏ 977 համարանիշի ավտոմեքենաները:
Մայիսի 2-ին, ժամը 09.06-ին ահազանգ է ստացվել, որ մայիսի 1-ին ժամը 13.30-ի սահմաններում ուժեղ քամին պոկել է Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Գնթունիների փողոցի թիվ 7 տան տանիքը:
«ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին եռամսյակում արդյունաբերության անկումը շարունակվել է»:
Նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին վերացվել է:
Մայիսի 2-ին, ժամը 09.09-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կամարիս գյուղի սկզբնամասում այրվում է անասնագոմի տանիք:
2014թ.-ի հունվար-մարտ ամիսներին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը (հանրապետությունից մեկնումների թվի գերազանցումը հանրապետություն ժամանումների թվին) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակասել է 5.3 հազարով կամ 14.2 %-ով և կազմել -31.8 հազար մարդ: Ընդ որում՝ միայն ՀՀ քաղաքացիների բացասական մնացորդն ավելի շատ է պակասել՝ 7053-ով և կազմել 28477 մարդ:
Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ առաջիկա դատական նիստին մասնակցելու են նաեւ Ֆրանսիայից հրավիրված փաստաբանները, որոնք նույնպես հնարավոր է դատարանին միջնորդություն ներկայացնեն դերասանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
2014թ. հունվար-մարտին գրանցված ամուսնությունների դեպքերը 2013թ. հունվար-մարտի համեմատ աճել են 3.3%-ով, իսկ ամուսնալուծության դեպքերը` 34.9%-ով:
Մայիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը Երևանում և մոտակա մարզերում կսկսվի մայիսի 3-ից, իսկ մնացած մարզերում` մայիսի 5-ից:
ՀՀ ՊՆ Վայոց Ձորի մարզում գտնվող N զորամասի սպայական անձնակազմը մեկնել է Արենի գյուղից դեպի սահմանամերձ տարածքում գտնվող Տանձիկ լիճ, քանի որ զորամասի սպաներից մեկը դուրս է եկել զորամասից դեպի այդ ուղղությամբ ու տևական ժամանակ է չկա:
Վերջապես որոշվել է, թե ով է, այնուամենայնիվ, ստանձնելու սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապրիլի 30-ին, ժամը 08.15-ին, Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 7 շենքի մոտից հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Անահիտ Խ.-ն: