Բաժիններ՝

Հայաստանից մեկնողների թիվը 31,8 հազարով գերազանցել է ժամանողների թվին. «Փաստինֆո»

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության միջազգային սահմանահատումների վերաբերյալ հրապարակած տվյալների հիման վրա Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության կատարած վերլուծությունը ցույց է տալիս, որ 2014թ.-ի հունվար-մարտ ամիսներին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը՝ հանրապետությունից մեկնումների թվի գերազանցումը հանրապետություն ժամանումների թվին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակասել է 5,3 հազարով կամ 14,2 %-ով և կազմել 31,8 հազար մարդ, հաղորդում է «Փաստինֆո»-ն:

Այսպես՝ օդային, երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներով երեք ամսում մեկնել է 511 հազար 53 մարդ, ժամանել՝ 479 հազար 219-ը: Ընդ որում՝ առավել շատ մեկնել և ժամանել են ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներով՝ համապատասխանաբար 311 հազար 622 և 303 հազար 604: Բացասական մնացորդը՝ 8 հազար 18 մարդ: Օդային տրանսպորտով մեկնել է 196 հազար 420-ը և ժամանել 172 հազար 599-ը: Բացասական մնացորդը՝ 23 հազար 821: Ի տարբերություն այս երկուսի՝ երկաթուղիով մեկնողնումների թվի գերազանցումը ժամանումների թվին դրական է՝ 5 մարդ: Երկաթուղիով առաջին երեք ամիսներին մեկնել է 3 հազար 11 և ժամանել 3 հազար 16:

Օդային տրանսպորտով սահմանը հատած ուղևորների տեսակարար կշիռը ուղևորահոսքերի ընդհանուր ծավալում կազմել է 37,3%՝ նախորդ տարվա 39,6%-ի դիմաց:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս