Բաժիններ՝

«Դեմ»-ն այսօր կրկին հավաքվում է Մատենադարանի մոտ

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր՝ մայիսի 1-ին հավաքվում է Մատենադարանի մոտ՝ շնորհավորելու աշխատավոր հասարակության տոնն ու իրազեկման ակցիա անելու: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության ֆեսյբուքյան էջից:

«Աշխատավոր, պայքարող եւ արժանապատիվ հայեր, այսօր մայիսի 1-ն է՝ հպարտ եւ ազնիվ աշխատավորների համերաշխության եւ միասնության համաշխարհային տոնը: Հրավիրում ենք միանալու այսօր երեկոյան կայանալիք շնորհավորական իրազեկման ակցիային: 18.30-ին հավաքվում ենք Մատենադարանի մոտ: Միասին շնորհավորենք մեր սիրելի աշխատավոր քաղաքացիներին եւ կոչ անենք միանալու մեր պայքարին ընդդեմ աշխատավոր մարդու թալանի»,- ասվում է իվենթում:

Նշենք, որ կառավարությունն մայիսի 12-ին ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել, որտեղ քննարկվելու է կուտակային կենսաթոշակների մասին օրենքից պարտադիր բաղադրիչի կասեցման հարցը:

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս