Տիգրան Նազարյանը մահվանից առաջ տեսաժապավեն է ուղարկել Հայաստան. «Հրապարակ»

«Ի տարբերություն 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործներ կամ ոճիրին այս կամ այն կերպ առնչված, ապա կասկածելի հանգամանքներում վաղաժամ մահացած Նորայր Եղիազարյանի, Վռամ Գալստյանի, Համլետ Ստեփանյանի, Մուշեղ Մովսիսյանի, Ռոզա Հովհաննիսյանի, Հասմիկ Աբրահամյանի, Տիգրան Նաղդալյանի (չհաշված բոլոր իմաստներով կես-մարդ Միսակ Մկրտչյանին և Սերոբ Տեր-Պողոսյանին)՝ Տիգրան Նազարյանը հասցրել է անել իր քայլը: … Ահաբեկչությունից հետո մոտ 2 ժամ Նաիրիի հետ զրուցած Տիգրան Նազարյանն իրականում հրաշալի հասկանում էր, թե ինչի համար է ինքը համարվում կարևորագույն վկա:

Ամերիկյան մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ Տիգրան Նազարյանը դատարանում չասած և ասուլիսին կեսբերան ակնարկած իր ամբողջ տեղեկատվությունը հանձնել է տեսաժապավենին:…Թե ում է հասցեագրել Նազարյանն իր խոսքը և ում է այն վստահել՝ մենք չենք հրապարակում, մնալով պայմանավորվածության շրջանակներում:

Մեզ հաջողվել է, սակայն, ճշտել որոշ մանրամասներ, մասնավորապես այն, որ Նազարյանի բացահայտումները պարունակում են ուղղակի մեղադրանք Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Ալիկ Հարությունյանի և էլի մի քանիսի հասցեին: Տիգրան Նազարյանի տեսաուղերձը նույնիսկ վերնագրված է.

«Իմ վերջին և ուշացած հաղորդումը»: Ընթերցողի իրավունքն է կռահել, թե ում կարող էր ուղարկած լինել այն Տիգրանը, սակայն նա, ում փոխանցվել է այդ տեսաձայնագրությունը, գտնում է, որ ներկա պահին այն ջրի երես հանելը նպատակահարմար չէ, և պետք է սպասել ավելի հարմար պահի, այդ ընթացքում նախ ստուգելով դրա իսկությունը, կոնկրետ պարզել, թե արդյո՞ք այն մոնտաժված կամ կեղծ չէ, և ապա ձեռք բերել լրացուցիչ ապացույցներ ու հիմնավորումներ»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս