
Դասալքության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Հայկ Պ.-ն, որը 2004 թ. օգոստոսի 17-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 362 հոդվածի 1-ին մասի /դասալքությունը/ մեղադրանքով:
ՀՀՈստիկանություն