Բաժիններ՝

Հասարակությունում առկա շատ բացասական երևույթներ խտացված են տնակային ավաններում (տեսանյութ)

Գյումրու տնակային ավաններում բնակվող ընտանիքներից տղամարդկանց բացակայությունը կարծես թե կրում է համատարած բնույթ և առանց տղամարդ մնացած ընտանիքների թիվը հաստատ գերազանցում է ամբողջական կազմով ընտանիքների թվին:

Առհասարակ հասարակությունում առկա շատ ու շատ բացասական երևույթներ խտացված են տնակային ավաններում, ամեն քայլի զգացվում են համատարած աղքատության ու գործազրկության հետևանքները: Տնակային ավաններում առավել հաճախ կարելի է հանդիպել ծնողական խնամքից զրկված մանկահասակ երեխաների, իսկ երեխաների մեծ մասը դպրոցից հետո ուսումը որևէ տեղ չեն շարունակում: Բազմաթիվ ընտանիքներից տղամարդկանց բացակայության հիմնական պատճառներից մեկն էլ արտագնա աշխատանքն է:

«Շիրակ կենտրոնի» պատրաստած հերթական տեսանյութը Գյումրու ծայրամասային տնակային ավաններից մեկում, երեք անձով վեց մետրանոց տնակում պատսպարված ընտանիքի մասին է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930