«Այն ջրամբարները, որոնք կառավարությունը նախաձեռնել է կառուցել, էական նշանակություն ունեն մեզ համար: Այս առումով մենք հետեւողականորեն ամեն ինչ անելու ենք, որպեսզի առավելագույնս սեղմ ժամկետներում կարողանանք այդ ծրագրերը կյանքի կոչել»,-նշեց փոխվարչապետը:
Ապօրինի պահվող զենքը` չարիք. փաստեր և վիճակագրություն:
Նախագահ Սերժ Սարգսյանը Արարատի մարզի Ավշար համայնքում հանդիպել է գյուղացիների, որոնց այգիները տուժել են մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ուժեղ ցրտահարությունից:
96 կողմ, 15 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն այսօր ընդունել է Սեւանա լճից ջրառի քանակն ավելացնելու մասին նախագիծը: Այս մասին տեղեկացնում է «Ա1+»-ը՝ հիշեցնելով, որ այս նախագծի դեմ հանդես էին եկել բնապահպանական կազմակերպությունները:
Երեխաները վախենում են տնօրինությունից և միմյանց հետ ունեցած ընդհարումների դեպքում չեն դիմում նրանց: Բայացահայտվել են նաև սննդի պահման պայմանների խախտումներ:
2014 թվականի մայիս-հուլիս ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
Ապրիլի 29-ին, ժամը 11.04-ին Դավիդյանից ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի գազամատակարարումը դադարեցվել է և չվերականգնելու դեպքում բնակիչը սպառնում է վնասել իրեն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն
Ապրիլի 29-ին, ժամը 00.54-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում այրվում է տուն:
Պարը հատկապես կարևորվում է հայ մշակույթի հոլովույթում, քանի որ նրանում արտացոլված է հայ մարդու կենցաղը, զգացումները, սերն իր ծննդավայրի և ազգային սովորույթների նկատմամբ:
Մարդասպանը նացիստի մռութով 22-ամյա մի ռուս երիտասարդ է, և դժվար է հավատալ քննության ներկայացրած պաշտոնական վարկածին, ըստ որի՝ սպանությունն իրականացվել է թալանի նպատակով:
«Օրերս արտակարգ իրավիճակ է առաջացել Երևանի թիվ 187 դպրոցում։ 7-րդ դասարանցիներից մեկը ձեռքով ուժգին հարվածել է ուսուցչի դեմքին այն բանի համար, որ վերջինս հանդգնել է դիտողություն անել նրան»:
Ապրիլի 29-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով որոշ համայնքներում հոսանքազրկումներ կլինեն, տեղեկացնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 1937 թ. ծնված Վ. Մ.-ը ապրիլի 21-ին դուրս է եկել տանից և չի վերադարձել, վերջին անգամ նրան տեսել են Սվերդլով գյուղում:
Պատգամավոր Մանվել Բադեյանը «Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացի եզդիներին» վիրավորելու նպատակ կամ մտադրություն չի ունեցել: Այսինքն՝ պատգամավորի հայտնած կարծիքում բացակայում են դիտավորությունը և կանխամտածված գործողությունը:
Ապրիլի 28-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության Վարդենիսի բաժին է ահազանգել Սոթքի ոսկու հանքի անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը և հայտնել, որ հանքի վարչական տարածքում երեք անծանոթ քաղաքացիներ կան:
39-ամյա Անահիտ Հարությունյանը մեր բոլորիս օգնության կարիքն ունի: Խնդրում ենք Ձեզ՝ անտարբեր չմնալ և ձեռք մեկնել երիտասարդ կնոջը: Հավատացեք, մնացել է ընդամենը 8 օր, որպեսզի Անահիտին կարողանանք շտապ վիրահատության տեղափոխել Սանկտ Պետերբուրգ` Ա. Լ. Պոլենովի անվան նյարդավիրաբուժական գիտահետազոտական ինստիտուտ: Մեր հայրենակից պրոֆեսոր Խաչատրյանը երաշխավորել է վիրահատությամբ փրկել Անահիտի կյանքը:
Ապրիլի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 56 տրանսպորտային միջոց:
Ըստ զեկույցի՝ «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգը 10.07.2013թ. դրությամբ դեռևս չի ապահովել կենսաթոշակների վճարման ցուցակների լիարժեք և ճշգրիտ կազմումը, որի հետևանքով վճարող կազմակերպություններին («Հայփոստ» ՓԲԸ, բանկեր) տրամադրված ցուցակներում արձանագրվել են սխալներ և անճշտություններ:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` ապրիլի 24-ին, ժամը 18.10-ին, Շիրակի մարզի Մայիսյան գյուղից բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Կարեն Կ.-ն:
«Բավականաչափ վնաս կա, բայց կարծում եմ, որ Կառավարության և Կենտրոնական բանկի համատեղ աշխատանքի շնորհիվ, իհարկե, այդ վնասները մենք կարող ենք էապես մեղմել: Մենք ունենք այդպիսի փորձ, որ տարիներով կուտակվել է, և անցյալ տարի Արմավիրում տեղի ունեցած կարկտահարության օրինակով մենք ավելի ակտիվ աշխատեցինք: Կարծում եմ, որ հիմա էլ, անպայման, պետք է նույն ակտիվությամբ և էլ առավել աշխատել»,- ասել է Սերժ Սարգսյանը:
«Մեր խնդրանքն է, որ վարկերի մարումը մեկ տարով հետաձգեն կամ սառեցնեն, որ կարողանանք վնասը փոխհատուցել ու հավելյալ պարտքեր չվերցնենք»,- Նախագահի հետ հանդիպումն է ներկայացնում ավշարցի Նարեկ Սարգսյանը` հավելելով, որ Նախագահը խոստացել է օժանդակել եւ գյուղացուն մենակ չթողել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանի տարածքում «Ալբիոն» նոր տեխնոլոգիական արտադրամասի շահագործման հանձնման արարողությանը, որի հիմնարկեքին Սերժ Սարգսյանը մասնակցել է դեռևս 2011թ. հուլիսին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ 28.04.2014 թ. հ. 113-Ա և հ. 114-Ա կարգադրություններով մայրաքաղաքի Ստ. Շահումյանի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Կարինե Սաքանյանին և Ա. Խանջյանի անվան թիվ 53 հիմնական դպրոցի տնօրեն Մարիամ Սարգսյանին աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար հայտարարվել է նկատողություն։
Մայիսի 1-ին երեկոյան ժամերին, 2-3-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
2014 թ. 3 ամիսների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից ՀՀ տարածքում առգրավվել, հայտնաբերվել կամ բնակչության կողմից կամավոր հանձնվել է 442 միավոր հրազեն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 211 միավորով :
Արթուր Հակոբյանը «Արչոյի» եղբայր Կամոյին հանդիպելիս նրանից ստացել էր ատրճանակ, նաև համապատասխան վճար` սպանությունը կազմակերպելու և իրականացնելու համար: Հետո Հարություն Ասատրյանը, Արթուր Հակոբյանն ու Հայկ Ասատրյանը, վերջինիս անձնական օգտագործման «ՎԱԶ-2107» ավտոմեքենայով մի քանի օր շարունակ դարանակալում են նախ Խաչատրյանի տան, ապա նաև հանդիսությունների սրահի մոտ` ճշտում են Խաչատրյանի տեղաշարժը և ծրագրում անելիքը:
Ապրիլի 26-ին, ժամը 02.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1960 թ. ծնված Արամ Ա.-ն, 1958 թ. ծնված Լուսիկ Ա.-ն, 1984 թ. ծնված Ռուզաննա Ա.-ն և 2008 թ. ծնված Սամվել Շ.-ն: