
Ֆիլմերում, թատրոնում, համերգների ժամանակ հայհոյանքի համար Ռուսաստանում տուգանքներ կկիրառվեն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքը, որով արգելվում է ոչ նորմատիվային բառապաշարի օգտագործումն արվեստի եւ գրականության ստեղծագործություններում, զանգվածային տեղեկատվության արտադրանքում, ինչպես նաեւ թատերական ներկայացումների, ժամանցային միջոցառումների, կինոթատրոններում ֆիլմերի ցուցադրության ժամանակ:
Օրինախախտների նկատմամբ, համաձայն օրենքի, կկիրառվեն տույժեր. քաղաքացիների համար` 2- 2,5 հազար ռուբլու, պաշտոնատար անձանց համար` 4 – 5 հազար ռուբլու, իրավաբանական անձանց համար` 40 -50 հազար ռուբլու չափով:
Բացի այդ, օրենքով արգելվում է նաեւ վարձութային արտոնագրի տրամադրումը այն ֆիլմերի համար, որոնցում ոչ նորամտիվային բառապաշար է օգտագործվում: Նման ֆիլմերի ցուցադրության համար տուգանքի չափը կկազմի 50 -100 հազար ռուբլի: