
Վլադիմիր Գասպարյանը՝ իր հնարավոր պաշտոնանկության մասին. ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ի հարցին, թե վերջին շրջանում ակտիվացել են խոսակցություններ, որ Դուք պաշտոնանկ եք արվելու, քանի որ նորանշանակ վարչապետը Ձեզ հետ չի ցանկանում աշխատել, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կատակելով պատասխանել է. «Ոնց տեսնում եք՝ համապատասխանում է ճշմարտությանը, ես պաշտոնանկ եմ եղել»:
Ըստ Վ. Գասպարյանի՝ նման տեղեկությունները մամուլում շրջանառության մեջ են դնում հենց լրագրողները: «Լրատվությունը կարող է հիմարություններին արձագանքել, որովհետեւ դա լրատվություն է, եւ աշխատանք է, եւ այդ ամենը պետք է գնա, բայց ոստիկանապետը այդ հիմարություններին չի արձագանքում»:
Իսկ հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՄՆ համանախագահ Ջ. Ուորլիքի հայտարարությունը՝ ՀՀ ոստիկանապետն այսպես է արձագանքել. «Անկեղծ ասած՝ զբաղված եմ եղել կրիմինալով եւ դեսպանի հայտարարությանը ծանոթ չեմ եւ ծանոթ չլինելով՝ չեմ կարող մեկնաբանել»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: