
13-ամյա Արևշատ Զախարյանը նորից փախել է մանկատնից (տեսանյութ)

armnewstv.am-փոխանցմամբ` Գավառի մանկատան սանը երկրորդ անգամ անհետացել է: Մայիսի 3-ի կեսօրին, ճաշից առաջ, երեխան դուրս է եկել ու մինչև այսօր նրան որոնում են մանկատան տնօրենն ու իրավապահները: Փախուստից 5 րոպե անց մանկատան աշխատակիցները նկատել էին երեխայի բացակայությունը, բայց Արևշատն այլևս մոտակայքում չի եղել:
Մանկատան տնօրենն Արմնյուզի հետ հեռախոսազրույցում պատմեց, որ առաջին փախուստից հետո Արևշատի եղբայրն անընդհատ մանկատուն է գալիս ու պահանջում, որ եղբորն իրեն տան, տնօրեն Նալբանդյանն էլ պարզաբանել է, որ դա իր իրավասություններից դուրս է. երեխայի խնամակալությունը ստանձնելու համար կա հատուկ ընթացակարգ:
Տնօրենը հրաժարվել է երեխային եղբոր խնամքին հանձնել նաև այն պատճառով, որ Կարեն Զախարյանը չունի կացարան և աշխատանք: Անցած անգամ եղբայրները գիշերել էին դրսում, ոստիկանները նրանց գտել էին Սունդուկյանի այգում` կիսաքնած: Կարենին ու Արևշատին այսօր ավելի դժվար կլինի գտնել, քանի որ տնօրենի տեղեկությամբ` Կարենի ձեռքին մոտ 1000 դոլար փող կա:
[vi8deo path=”http://www.youtube.com/embed/XHojnLXzQsY” frameborder=”0″]
Մանրամասներն` այտսեղ