Ռուսական զորքերին Գյումրիի կենտրոն դուրս բերելը Ֆելիքս Ցոլայնանի գաղափարն էր. ԳԱԼԱ
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ Գյումրիում Մայիսի 9-ին նվիրված տոնական շքերթի ընթացքին քաղաքապետարանի շենքի դիմաց կառուցված բեմահարթակից հետեւում էին Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարական կազմը, ՇՄ ոստիկանապետը, Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը…
Շիրակի գեներալ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն այսօրվա շքերթին մասնակցում էր զինվորական համազգեստով՝ մեդալներ ու շքանշաններ կրելով ու միջոցառման մասնակիցներին հրավիրում էր իր հետ լուսանկարվելու:
Հարցին, թե որպես հայ ազգի գեներալ՝ չե՞ք գտնում, որ այսօրվա միջոցառմանը մեծ դերակատարում ունեին ավելի շատ ռուսները, նա պատասխանել է. «Գիտեք, Շիրակի մազրում մեր կայազորերն ավելի փոքր են, այլ տեղերում են մեր կայազորերը՝ Լեռնային Ղարաբաղ, Երեւան եւ այլն, ես եմ խնդրել պաշտպանության նախարարին ու նաեւ ռազմաբազայի ղեկավարությանը, եւ մենք ենք ուզել, որ իրենք մասնակցեն, ու այս միջոցառումն անցկացվի: Իր՝ ռազմականացված լինելու հանգամանքով պայմանավորված՝ էն գլխից ռուսական թագավորների ժամանակներից եղել է էստեղ բերդը, հիմա էլ շարունակությունն է, էսօր ռուսական բազան մեզ մոտ է, ուրիշ տեղ չկա, էնպես որ շատ նորմալ է»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: