
Թեժ պայքար Գորիսում. առաջադրվել է նաեւ Ավետիք Բուդաղյանի եղբայրը. henaran.am

Հունիսի 8-ին կայանալիք Գորիսի քաղաքապետի ընտրությունները թեժ են լինելու, հաղորդում է henaran.am-ը: Այստեղ առաջադրվել են 4 թեկնածու . անկուսակցականներ՝ «Գորիսի Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Կարապետյանը, եւ «Շանի» ՍՊԸ տնօրեն, Գորիս քաղաքի ավագանու անդամ Հրայր Յոլյանը, ՀՀԿ-ականներ՝ «Վարարակն» ՍՊԸ տնօրեն Արա Բուդաղյանը եւ «Հայջրմուղկոյուղու» Գորիսի տեղամասի պետ Վաչագան Ադունցը: Վերջինիս առաջադրել է ՀՀԿ-ն:
Արա Բուդաղյանը անցած տարի հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրն է: Հիշեցնենք, Բուդաղյան եղբայրներից մեկն էլ` Արտակ Բուդաղյանը, վիրավորվել էր: Կալանավորվել էին Սուրիկ Խաչատրյանի որդին եւ թիկնապահը, սակայն գործը կարճվեց:
Ըստ որոշ տեղեկությունների, թեկնածուները հնարավոր է համախմբվեն եւ ՀՀԿ-ականի դեմ պայքարի մեկ միասնական թեկնածու: Արա Բուդաղյանն ու Տիգրան Կարապետյանը, ըստ տեղեկությունների, բանակցում են:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: