
Հրայր Թովմասյանը Հովիկ Աբրահամյանի դստերը նշանակել է Արաբկիրի նոտար

ՀՀ արդարադատության նախարարի նախկին պաշտոնակատար Հրայր Թովմասյանը ապրիլի 29-ի որոշմամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանի դստերը՝ Աննա Աբրահամյանին, նշանակել է Արաբկիր նոտարական տարածքի նոտարի պաշտոնում:
Հիշեցնենք, որ նոտարների որակավորման ստուգման երեք փուլերը հաղաթահարած 18 դիմորդի ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը նոտարների որակավորման վկայական էր տրամադրել ապրիլի 28-ին:
© 168 Ժամ առցանց լրատվական կայք
Նշենք, որ Հրայր Թովմասյանը նախարարի պաշտոնակատարի պաշտոնից հեռացվել է ապրիլի 30-ին: