Քաղաքապետը համաձայն է, որ Երևանում տեղադրվի Միկոյանի արձանը (տեսանյութ). «Ազատություն»
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը տվել է իր համաձայնությունը, որ Երևանում տեղադրվի բոլշևիկ Անաստաս Միկոյանի արձանը։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ նա այսօր ասել է Հաղթանակի զբոսայգում՝ միաժամանակ ընդգծելով, որ ավագանու անդամները ընդամենը համաձայնություն են տվել, ինչը դեռ չի նշանակում, որ արձանը տեղադրվելու է։ Որպես ապացույց քաղաքապետը պատմեց դեռ տարիներ առաջ ավագանու ընդունած որոշումների մասին, որոնք մինչև այսօր իրականություն չեն դարձել։
«Ես՝ որպես Երևանի քաղաքապետ, որպես երևանցի, երբ մեկի ընտանիքի անդամները դիմում են [արձանը տեղադրելու], պարտավոր եմ քննարկել։ Իմ կարծիքով, երբ արդեն հանրությունը քննարկում է արել, և նաև շատ հարցեր պատմաբանների խնդիրն է, պատմաբանները պետք է մեկնաբանեն, իսկ ես՝ որպես քաղաքապետ, իմ համաձայնությունն եմ տվել»,- ասել է Տարոն Մարգարյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: