Բաժիններ՝

Փաստաբան Շարբաթյանի գործով դատարանում պարզաբանումներ ներկայացրեցին փորձագետները

Մայիսի 8-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կայացած հերթական դատական նիստին պարզաբանումներ ներկայացրին փորձագետները: Ըստ դիակի սկզբնական փորձաքննությունն իրականցրած, Լոռու մարզի դատաբժշկական փորձաքննությունների կենտրոնի ղեկավար Վարուժ Սաքանյանի՝ Շարբաթյանի գլխի վնասվածքները, որոնք մահվան պատճառ են հանդիսացել, կարող էին առաջանալ մեկ հարվածի ներգործության արդյունքում: Հանձնաժովային փորձաքննությունն իրականցրած խմբի փորձագետ Արգամ Հովսեփյանն էլ ասաց.

«Շարբաթյանի մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարումից և դրա հետ անմիջականորեն պատճառահետևանքային կապի մեջ են գտնվում բոլոր այն վնասվածքները, որոնք կարող էին բերել գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարմանª մասնավորապեսª գլխուղեղի բոլոր հատվածների՝ և՛ քունքային, և՛ ծոծրակային, և՛ ճակատային բլթերի, նաև դրանց հետ համադրությամբ արտաքին վնասվածքները: Քանի որ վնասող ներգործությունը վնասում է և ծածկույթային մյուս մասերը և՛ ոսկրերը, նաև ուժի փոխանցման արդյունքում վնասվում է գլխուղեղը»:

Վ. Սաքանյանի կողմից սկզբնական եզրակացությունը տրվել է դիակի հետազոտման հիման վրա, իսկ երկրորդ՝ հանձնաժողովային եզրակացությունը հենվել է բացառապես լուսանկարների վրա, որոնք ընդ որում, մասշտաբային կամ «3դ» ֆորմատի չեն: Սամվել Դիլոյանի և Արեն Վերանյանի շահերի պաշտպան Ռուբեն Հակոբյանի հարցին՝ «ինչո՞ւ չեք նկարագրել լուսանկարում առկա վնասվածքի չափսերը և մյուս հատկանիշները», փորձագետ Արգամ Հովսեփյանը պատասխանեց՝ լուսանկարները մասշտաբային չեն, ինչպե±ս կարող եմ չափսեր տալ:

Ինչ վերաբերում է ուղեղի պատկերով լուսանկարներին, պաշտպանական կողմը հայտնեց, որ նման լուսանկարներ քրեական գործում չկան, անհայտ է, թե ինչպես են դրանք հայտնվել փորձագետի մոտ, չկա ամսաթիվ:

Սկզբնական փորձաքննությունը կատարած Վ. Սաքանյաը հայտնեց, որ այդ լուսանկարները իր համար անհայտ ծագման են և ընդհանրապես, լուսանկարով փորձաքննություն չի կարող կատարվել, այդպիսի մեթոդիկա գոյություն չունի:

Դատարանում չպարզվեց, թե ո՞վ է լուսանկարել գանգըª բացված վիճակում, և ո՞ւմ գանգն է լուսանկարված, քանի որ ըստ դիակի զննման արձանագրության, քննիչը չի մասնակցել դիահերձմանը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԴԱՐՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս