
Ֆրանսիայի նախագահի այցը կաթվածահար է արել Իսակովի պողոտայի երթևեկությունը (լուսանկարներ). shamshyan.com

Արդեն 30 րոպե է, Իսակովի պողոտայի երթևեկությունը կաթվածահար վիճակում է հայտնված: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցն է Հայաստան, ինչի հետ կապված նշված ճանապարհի մի հատված ամբողջովին փակվել է ճանապարհային ոստիկանների կողմից: Խցանումը Հաղթանակ կամրջից հասնում է մինչև Երևանյան լճի հարևանությամբ գտնվող կամուրջը: Վարորդները արդարացիորեն բարձրձայնում են, որ իրենք ուշանումեն աշխատանքից, իսմկ մեքենաների մեջ կան նաև երեխաներ, մեծահասակներ: Թե երբ կբացվի ճանապարհը, դեռ հայտնի չէ: