
Պոմպակայանի սնուցման կետում հրդեհ է բռնկել

Մայիսի 13-ին, ժամը 09.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Տերյան-Իսահակայան փողոցների խաչմերուկում այրվում է կրպակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կ.Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի մոտակայքում գտնվող պոմպակայանի սնուցման կետում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.29-ին, մարվել` 09.32-ին:
Այրվել են անջատիչներ և մալուխներ:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն