Հոգեբուժարանի աշխատակիցները հեռախոսով նկարահանել են հիվանդի մահը. hetq.am
hetq.am-ը գրում է. Բաց նամակ ՀՀ առողջապահության նախարար՝ Արմեն Մուրադյանին, ՀՀ ոստիկանության պետ՝ Վլադիմիր Գասպարյանին, ՀՀ գլխավոր դատախազ՝ Գեւորգ Կոստանյանին
Չվճարեց դրամով, վճարեց կյանքի գնով
Էդգար Շաթիրյանը այս տարվա մայիսի 5-ին, ժամը 15.00-ի ալկոհոլ ընդունած վիճակում իր կամքով գնացել է «Ավան հոգեկան առողջության կենտրոն», ընդունվել է ստացիոնար բուժման և նույն օրը 20.20-ին այդ հիվանդանոցում մահացել է:
Էդգարը ընդամենը 33 տարեկան էր, ուներ երկու 8 և 10 տարեկան անչափահաս երեխա: Վերջին ժամանակահատվածում հաճախ օգտագործել է ալկոհոլ, կնոջ և հարազատների հորդորով որոշել էր բուժվել «Նարկոլոգիական կենտրոնում»:
Մայիսի 5-ին, ժամը 12.00-ին Էդգարը եղբայրների՝ Նազարեթ և Արման Շաթիրյանների ուղեկցությամբ հարբած վիճակում գնացել է նարկոդիսպանսեր, որտեղ բուժման համար նրանից պահանջել են 80.000 ՀՀ դրամ, իսկ չգրանցելու պայմանով՝120.000 ՀՀ դրամ: Չունենալով այդ միջոցները՝ Էդգարը, անտեսելով եղբայրների առարկությունները, հարբած վիճակում գնացել է նարկոդիսպանսերի հարևանությամբ գտնվող հոգեբուժարան, որտեղ, իր կարծիքով, նույն բուժումը կիրականացվեր անվճար:
Չվճարեց դրամով, վճարեց կյանքի գնով: Էդգարին ուղեկցած Նազարեթը Ավանի հոգեբուժարանի տեղամասային հոգեբույժ Բագրատ Բերբերյանին հայտնել է, որ եղբայրը, հոգեկան հիվանդ չէ, պարզապես շատ հարբած է, ուզում է բուժվել, որ ալկոհոլ չօգտագործի: Սակայն տեղամասային հոգեբույժը, անտեսելով եղբոր ասածները, ուղեգրել է Էդգարին ստացիոնար բուժման:
Հոգեբուժարանում Էդգարը հայտնել է, որ երկար տարիներ զբաղվել է մարտարվեստով, ժամանակին տարել է գլխուղեղի վնասվածք, վերջին ժամանակներն ունի սրտային խնդիրներ, իսկ ներկա պահին՝գլխի և սրտի ցավ:
Մանրամասներն` այստեղ