Մայիսի 21-ին, ժամը 13.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կողբ թաղամասի 1-ին փողոցի թիվ 29 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախարարը նշեց, որ մայիսի 15-ին ԱԺ կողմի ընդունված միջանկյալ օրենքով նախատեսվում է, որ այն աշխատողները, որոնք չեն ցանկանում, որ իրենց աշխատավարձից պահումներ կատարվեն, դիմում են գրում, քանի դեռ չկա նոր փաթեթը: Ասատրյանը նշեց, որ ներկայումս ՊԵԿ-ի կողմից իրականացվում է էլեկտրոնային հաշվետվությունների հետ կապված գործընթաց՝ քաղաքացիների կամաարտահայտնության իրավունքն իրացնելու հնարավորությունն ապահովելու համար: Ըստ նախարարի՝ առաջիկայում բոլոր մասնակիցների կարգավիճակը կհստակեցվի:
Դատական դեպարտամենտի կողմից օրենքի նման խախտման արդյունքում տուժում են մարդիկ, ինչը պարզապես անթույլլատրելի է:
Ապրիլի 19-ին Վանաձորում կազմակերպված բարեգործական համերգի շրջանակներում հավաքված հասույթը հանդիսատեսի ծափողջույնների ներքո ուռուցքից տառապող 8-ամյա Էրիկ Գալստյանին հանձնելը ձևական բնույթ է կրել․ բարերար ներկայացած ոմն Արիկը բեմի վրա ցուցադրաբար հանձնել է ծրարը, իսկ կուլիսներում հետ վերցրել այն վանաձորցի փոքրիկից։
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստը: Դատարան չեն ներկայացել գործով երեք վկաներ:
Աայսօր ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսային` Գոռ Առաքելյանին, տեղափոխել են Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` որոշելու համար վերջինիս նկատմամբ կիրառվող խափանման միջոցը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ճանապարհատրանսպորտային քննության բաժնում` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Եթե կան մարդիկ կամ կազմակերպություններ, որոնք կցանկանան իրենց մասնակցությունն ունենալ այս նախաձեռնությունում, խնդրում եմ կատարել Ձեր ներդրումը, ինչպես նաև տարածել այս տեղեկատվությունը:
ԼՂՀ ՊԲ-ից ստացված տեղեկության համաձայն` մայիսի 20-ին հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994 թվականին ծնված Արթուր Սեյրանի Օհանջանյանը:
Մայիսի 20-ին, «Զվարթնոց» օդանավակայանում Մոսկվա-Երեւան չվերթի օդանավի վայրէջքից հետո բերման է ենթարկել ուղեւորներից մեկը` 22-ամյա մի քաղաքացի, որն ազգությամբ հայ է, բայց ԱՄՆ քաղաքացի:
«Մենք՝ Նալբանդյան փողոցի բնակիչներս, հանդիսանում ենք որպես սեփականատերեր մեր շինությունների: Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծած Նալբանդյան փողոցը բաղկացած է 7 երկկողմանի մուտքից, որը էական նշանակություն ունի շենքի ետևում սեփականատերերի համար»:
Վարդան Պետրոսյանի գործով տուժողներն, ինչպես հայտնի է, կասկածի տակ են դնում նրա սթափ լինելու հանգամանքը: Դատական նիստերից մեկի ընթացքում տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն ասել էր, որ Վ. Պետրոսյանի սթափության վիճակի թիվ 113 զննության արձանագրության մեջ «սթափ» բառի «ս» տառը պարզ տեսանելի ուղղված է կամ ջնջված, բացի դա, ըստ փաստաբանի, «սթափ» բառը պետք է գրված լիներ «եզրակացություն» սյունակում, որը կատարվել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արթուր Հակոբյանի դեպքում:
Մայիսի 20-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները բաժին են ներկայացրել 1986 թ. ծնված Արմինե Խ.-ին և 1977 թ. ծնված Ռոման Գ.-ին:
Մայիսի 21-ին, ժամը 12.11-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Սարդարապատի գյուղի բնակիչ Խ. Ս.-ն ս.թ մայիսի 17-ին (ընտանիքի անդամների հետ) գտնվում է Ջերմուկ քաղաքի մոտակայքում գտնվող արոտավայրում:
Օրերս պարզ դարձավ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանի և ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի միջեւ գրանցված միջադեպի մասին հրապարակումներն ընդունել է որպես հանցագործության մասին հաղորդում եւ նյութեր է նախապատրաստում:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն ու ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը խոսեցին մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցների մասին: Ս. Գիմիշյանի կարծիքով՝ ցանկացած կրակոց քրեական հանցագործություն է, ուստի այդ դեպքերին վերաբերում է որպես քրեորեն պատժելի արարքի: «Կարող է կրակոցը քաղաքական ենթատեքստ ունենալ, կարող է տնտեսական, բայց դրա էությունը չի փոխվում»,- ասաց նա:
Մայիսի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994 թվականին ծնված Արթուր Սեյրանի Օհանջանյանը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
«2012 թվականի դեկտեմբերի 24-ին Երևանի Ջրաշեն թաղամաս բերվեց 18-ամյա Նորայր Սահակյանի դին։ Ընդամենը օրեր առաջ նա բժշկական հանձնաժողովի կողմից առողջ էր ճանաչվել և դեկտեմբերի 21-ին կանչվել էր Երևանի զինվորական հավաքակայան»:
«Բեստ Ռեալթի» ՍՊԸ-ի երկու բաժնետերերը, որոնք գրանցված են օֆշոր Պանամա համաշխարհային կենտրոն 0832, ԴԱՀԿ ծառայություն են ներկայացրել իրականությանը չհամապատասխանող գնահատում` 25,8 միլիարդ ՀՀ դրամ:
Մայիսի 21-ի ժամը 08.30-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են: Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է:
«Ես չգիտեմ՝ այսօր ինչ են քննում դատարանում, սակայն ճանապարհատրանսպորտային պատահար չեն քննում»:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի միջնորդությամբ Արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանը հանձնարարել է հրատապ քայլեր ձեռնարկել իրավապահ մարմինների նախկին աշխատակիցներին այլ կալանավորված անձանց հետ մեկ խցում պահելու դեպքերը բացառելու ուղղությամբ:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Հանրային խորհրդի նախագահ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը նշել է, որ ինքը մեծ սիրով կմասնակցի այդ քննարկումներին:
44-ամյա Ալլա Բաբայանը, ում այդպես էլ չէր հաջողվել ամուսնանալ եւ ընտանիք կազմել, մոտ մեկ տարի առաջ որոշեց արմատապես փոխել իր կյանքը եւ արհեստական բեղմնավորման միջոցով երեխա ունենալ:
Մայիսի 17-ին Վերնիսաժի մոտակայքում հնչած կրակոցների գործով ձերբակալված Գոռ Առաքելյանին մեղադրանք չի առաջադրվել: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Նշենք, որ Գոռ Առաքելյանն այժմ ձերբակալված է:
Մայիսի 19-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում 1994 թ. ծնված Ժաննա Գ.-ից հաղորդում է ստացվել, որ տանը դիտելով ոստիկանության տեսանյութը` ճանաչել է Հրազդան քաղաքի գեղեցկության սրահներից գողություններ կատարած Լիռա Այվազյանին:
Մայիսի 19-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները, Երևանի Իսահակյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկից, խուլիգանություն կատարելու համար, բերման են ենթարկել 1976 թ. ծնված Մհեր Հ.-ին:
Նրանք խոստովանել են, որ 15 օր առաջ, ժամը 02.00-ին, Պռոշյան փողոցի 1-ին փակուղու 20/23 հասցեում գտնվող շինարարական հրապարակից գողություն են կատարել:
Գուրգեն Ա.-ն վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չէ բացատրություն տալու: