Մինչև Ամանոր ոստիկանությունում նոր փոփոխություններ և կրճատումներ են սպասվում

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունները, որ ոսոստիկանության տարբեր ստորաբաժանումների 10 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից:

Նրա խոսքով՝ մի մասն ազատվել է թոշակային տարիքի պատճառով, մյուսը մասը՝ տարբեր պատճառներով: Ոստիկանությունից խուսափեցին նշել կոնկրետ ոստիկանների անուններ: Ի դեպ, մինչև Ամանոր ոստիկանությունում նոր փոփոխություններ և կրճատումներ են սպասվում:

Հիշեցնենք, որ այսօր armlur.am-ը գրել էր, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքից ազատել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 10 աշխատակիցների:

Տեսանյութեր

Լրահոս