Դիվերսանտների գործով դատական նիստը հետաձգվել է

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում պետք է կայանար Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ ամբաստանյալ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստի վիճաբանության փուլը։

Սակայն հիմք ընդունելով Շահբազ Գուլիևի դատապաշտպան Արկադի Իսրայելյանի ներկայացրած միջնորդությունն առ այն, որ ինքն առողջական խնդիրներ ունի և հաշվի առնելով նաև տուժող Վրեժ Բալայանի բացակայությունը՝ գործը քննող դատավոր Անատոլի Թադևոսյանի որոշմամբ դատական նիստը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 19-ը։

Artsakhpress.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031