Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցների գործով նիստը հետաձգվեց. Ամբաստանյալին տեղափոխել են հիվանդանոց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կրկին հետաձգվեց մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ, հնչած կրակոցների գործի քննությունը:

Դատարան չէր ներկայացել ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանը. դատավորն ասաց, որ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի պետը գրություն է ուղարկել այն մասին, որ հնարավոր չէ ներկայացնել ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանին, քանի որ նա տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Դատական նիստը հեռաձգվեց, հաջորդը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին:

Տեսանյութեր

Լրահոս