Բաժիններ՝

Արամ Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնության գործով հարուցվել է քրեական գործ. տեսագրությունն ուղարկվել է փորձաքննության

ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ դեկտեմբերի 11-ին կիրառված բռնության դեպքի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Հանձնարարություններ են տրվել օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումներին ակտիվ միջոցառումներ ձեռնարկել՝ բռնություն իրականացրած անձի ինքնությունը պարզելու եւ քննությանը ներկայացնելու համար։ Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տարածքում առկա է տեսանկարահանող սարք, որի տեսագրությունն ուղարկվել է փորձաքննության։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս