«Դատապարտելի է ոչ միայն հիշյալ հանցագործությունների փաստը, այլ նաև դրանց բացահայտման հեռանկարի բացակայությունը»

«Առաքելություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Առաքելություն» կուսակցությունը, մտահոգություն հայտնելով վերջին օրերին կատարված՝ ակնհայտ ահաբեկման նպատակ հետապնդող արարքների վերաբերյալ, դատապարտում է «Նախախորհդարանի» ներկայացուցիչների մեքենաների հրկիզման փորձերը,  ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի, Մանվել Եղիազարյանի, Սուրեն Սարգսյանի, ինչպես նաև ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ ֆիզիկական ոտնձգությունները:

Դատապարտելի է ոչ միայն հիշյալ հանցագործությունների փաստը, այլ նաև դրանց բացահայտման հեռանկարի բացակայությունը:
Նման երևույթների չբացահայտման միակ պատասխանատուն օրվա իշխանությունն է, հետևաբար՝ նման իշխանության պաշտոնաթողությունը օրվա հրամայական է:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031