Թեև իշխանության ներկայացուցիչները ունեն մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները և ենթակա են պաշտպանության նույն ձևով, ինչ հասարակության ցանկացած անդամ, այդ ազատություներն ու իրավունքները ավարտվում են այն պահին, երբ սկսվում են ոտնահարվել ուրիշի իրավունքները: Նման դեպքում դա այլևս ազատություն չէ, այլ ամենաթողություն, և եթե ազատությունը ժողովրդավարական հասարակության հենասյուններից է, ապա ամենաթողությունը` անարխիայի հենասյունն է. հանդուրժել անարխիան, նշանակում է վտանգել երկիրը:
Պարզվել է, որ «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել ցած, ընկել ճամփեզրին հարակից տներից մեկի վրա և բռնկվել:
Ամբաստանյալ Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ ոստիկաններից մեկը չի ներկայանում, երբ ինքը խնդրում է դա, սակայն դրա իրավունքը ոստիկանը չունի: Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ այդ ոստիկանը ամեն անգամ սպառնում է իր վրա ևս մեկ «հոդված ավելացնել»: Ըստ Շանթ Հարությունյանի՝ այդ ոստիկանը դա հայտարարում է իր աշխատողների մոտ, և նա ԿԳԲ-ի գործակալ է:
Մեկ անգամ ևս ընդգծելով Հայաստանի Հանրապետության պատասխանատվությունը իր իրավազորության տակ գտնվող ազատազրկված անձանց կյանքի, ֆիզիկական անձեռնմխելիության և առողջության պահպանությունն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի բացարձակ արգելքը և նման դեպքերի արդյունավետ քննության պետության պարտականությունը, խնդրում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել դատապարտյալ Ա.Հ.-ի անվտանգությունը, տեղի ունեցած ոտնձգությունների դեպքերի ամբողջական քննությունն ապահովելու, նրա նկատմամբ նման վերաբերմունքի պատճառները պարզելու և հետագայում նման դեպքերի կրկնման հնարավորությունը իսպառ բացառելու ուղղությամբ:
Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, նստել էր հոր գիրկը, ինչի կապակցությամբ ոստիկանները զգուշացրին Շանթ Հարությունյանին, ինչն էլ վերաճեց վեճի: Շահեն Հարությունյանը բորբոքվել էր, սակայն նրա մայրը՝ Ռուզաննա Բադալյանը, բռնեց նրա ձեռքերը: Շանթ Հարությունյանին մի քանի րոպեով դուրս բերեցին դատական նիստից, ապա նորից վերադարձրին դատական նիստերի դահլիճ:
Այդ շենքերը ստալինյան և ետստալինյան շրջանի մշակութային արժեքներ են, այդտեղ բնակվել են մեր ազգի շատ նշանավոր գործիչներ, ինչի մասին ես կխոսեմ։ Քանդելով այդ շենքերը՝ իշխանությունները ուզում են ստեղծել նախադեպ՝ հետագայում իրեց հայեցողությամբ ցանկացած շենք քանդելու։ Եթե կլինեն ցանկացողներ մասնակցելու կամ ելույթ ունենալու, մենք սիրով կհյուրընկալենք:
Այսպես, Երևանի բնակչուհին դիմել էր հետաքննության մարմնին՝ հայտնելով, որ քրոջ դուստրը կեղծիքների միջոցով փորձել է տիրանալ իրենց հայրական տանը: Հետաքննության մարմինը քրեական գործ չէր հարուցել, բայց ոչ էլ մերժել էր գործի հարուցումը, դրանով իսկ քաղաքացին զրկվել է իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքից:
Հունիսի 27-ին, ժամը 10.21-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի գյուղապետարանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, անհարժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 26-ին, ժամը 23.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշտարակի խճուղում` 16-րդ թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի կառավարության՝ դեռ անցյալ տարի հաստատած պաշտոնական տվյալներով, Սիրիայից Հայաստան ներգաղթած մոտ 5000 սիրիահայերի համար Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամաս կառուցելու ծրագիրը ձախողման եզրին է»:
Ժամը 22.08-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Տաթևի ՀԷԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած:
Օֆշորային հայտնի սկանդալի հետեւանքով սնանկացած գործարար Փայլակ Հայրապետյանն անհանգստացած է այն հանգամանքով, որ Սերժ Սարգսյանի որոշմամբ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
Ինչպես գրում է «ПраймКрайм» գործակալությունը, Թբիլիսիում սկանդալ է հասունանում՝ կապված 50-ամյա «օրենքով գող» Ռոման Բարբակաձեի անհետացման հետ։ Ռեմեն մականունով քրեական հեղինակությանը Ուկրաինայից վտարել էին հունիսի 21-ին։
Նախաքննության ընթացքում նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ Մասիս քաղաքի տարածքում իր վարած ավտոմեքենայի մեջ տաքսի ծառայությանը գումար պարտք լինելու հարցի շուրջ վիճաբանել է Արարատի մարզի բնակչուհու հետ, որի ընթացքում 1 անգամ ապտակելով և, նրա մազերից քաշելով`բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ `պատճառելով ֆիզիկական ցավ: Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ծեծի համար (ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդված):
Հունիսի 25-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 26 ավտոմեքենա:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տաքսու վարորդը 1963 թ. ծնված Հովհաննես Գ.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ` իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով, ներկայացել է բաժին:
«Ըստ էության ԴԱՀԿ հայտարարած 3 աճուրդները, որ կայացել են և հիմա էլ ընթացքի մեջ են, 3-ն էլ անօրինական են, և ԴԱՀԿ-ն պարտավոր է դատարանի որոշման հիման վրա կասեցնել կատարողական վարույթն ու աճուրդը, քանի որ Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել այն մասին, որ առաջին ատյանի դատարանը խախտումներ է թույլ տվել»,- ասաց փաստաբանը:
«10 մլն դրամի վարկ եմ վերցրել, ո՞նց եմ տալու, որ ոչ մի օգուտ չեմ ստացել: Վարկերը գոնե հեչ անեն, կամ սառեցնեն, հողի ջրի հարկը չուզեն, մեղք են էս ժողովուրդը: Մարդիկ վատացել են, րոպեն մեկ շտապ օգնություն են կանչում. Մարդիկ էլ ապրելու ձեւ չունեն, Թուրքիայի սահմանն էլ մոտիկ է. կթողնեն, կգնան Թուրքիա»:
Հունիսի 25-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, յուրացում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1976 թ. ծնված Սուսաննա Գ.-ին:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցների դիտարկումներով Գյումրու տնակային ավաններում բնակվող միայնակ տարեցների մեծ մասը տարաբնույթ պատճառներով ընդգրկված չեն բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում:
Նշված ճանապարհին հարող 45-50 աստիճան թեքությամբ լանջով դեպի վեր, մոտ 700 մետր հեռու, գտնվում է մոտավոր հաշվարկով 700 խ.մ. ծավալով ժայռաբեկոր, որը գրեթե ամբողջությամբ պոկվել է մայր ապարից և վտանգում է երթևեկող տրանսպորտային միջոցներն ու ճոպանուղու հենասյունը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռիման 1977 թ. ծնված Ռիմա Շ.-ն է, որը ներկայացել է ոստիկանության Էրեբունու քննչական բաժին:
Հունիսի 25-ի ժամը 21-ից Տավուշի մարզի Մովսեսի միջնակարգ դպրոցի 15 շրջանավարտները դպրոցում ավարտական հանդեսի են մասնակցել: Գյուղապետ Արարատ Ավալյանը հայտնեց, որ հունիսի 26-ի առավոտյան 4-ն անց 50 րոպեի սահմաններում, երբ շրջանավարտները դուրս են եկել արեւածագը դիմավորելու, ադրբեջանական զինուժը կրակ է բացել:
«Ամեն ինչ եղել է…Ամեն ինչ: Հրամանատարները նույնիսկ զենք են քաշել վրաս, որ հետ պահեն ականապատ դաշտերով ու ճանապարհներով անցնելուց: Ինչպես ենթարկվեի: Շրջանցելու դեպքում ժամանակ էի կորցնում, նշանակում է նաեւ կյանք»:
Հունիսի 25-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության ղեկավար կազմի մասնակցությամբ, անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին բնակչության ամառային հանգստի ծառայության կազմակերպման խնդիրները:
«Դա կլինի մեր վերջնագիրը: Այսպես ապրել չի լինի, արդեն 7 տարի պաշարման մեջ ենք»,- ասաց Գերավետյանը:
Գյումրու Ավտոկայան թաղամասի 104/425 տնակի բնակիչները գտնվում են սոցիալապես անապահով վիճակում` 4 անչափահաս երեխա: Երիտասարդ ամուսիններից մեկն էլ տառապում է անբուժելի հիվանդությամբ:
«Երբեմն բողոքները, գանգատները շատ են լինում, քանի որ մեր հանրությունը ճիշտ չի գնահատում իր իրավունքները, ստանալիքը, իրեն տրվածը և սկսում է բողոքել»,- ասում է պարոն Պողոսյանը:
«Ըստ բոլոր միջազգային դրույթների՝ խոշտանգումը ցավն է, որ պատճառվում է մարդուն պետական մարմինների կողմից, սակայն մեր օրենսդրությամբ այս դրույթը ամրագրված չէ», – հայտարարեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օր. իրադրությունը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ:
Հունիսի 27-ին, 28-ի գիշերը, հուլիսի 1-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 28-ին երեկոյան ժամերին, 29-ին շրջանների զգալի մասում, 30-ին առավելապես հյուսիսային շրջաններում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: