Բաժիններ՝

Ո՛չ գերակա թալանին և բռնազավթմանը

«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնությունը ԶԼՄ-ների ուշադրությունն է հրավիրում Տերյան 23, 25 և Լալայանց 37 շենքերի խնդրի վրա և այսօր հրավիրում բաց քննարկում շենքի հարակից տարածքում։ Նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը մանսավորապես գրում է․ «SOS ! SOS ! SOS ! Աֆրիկյանների շենքից հետո մենք ենք։ Իմ սիրելի ընկերներ և համախոհներ։ Այսօր ժամը 13:00 Հյուսիսային պողոտայի հարակից տարացքում գտնվող (Մոսկվիչկայի դիմաց) երեք շենքերի բնակիչները` Տերյան 23, 25 և Լալայանց 37, ինձ հետ միասին դուրս են գալու բողոքի ցույցի, ընդդեմ կեղծ գերակա շահի, այդ շենքերի քանդման և բակային տարածքի բռնազավթման։ Ելույթ ենք ունենալու կոշտ հայտարարությամբ։ Այդ շենքերը ստալինյան և ետստալինյան շրջանի մշակութային արժեքներ են, այդտեղ բնակվել են մեր ազգի շատ նշանավոր գործիչներ, ինչի մասին ես կխոսեմ։ Քանդելով այդ շենքերը՝ իշխանությունները ուզում են ստեղծել նախադեպ՝ հետագայում իրեց հայեցողությամբ ցանկացած շենք քանդելու։ Եթե կլինեն ցանկացողներ մասնակցելու կամ ելույթ ունենալու, մենք սիրով կհյուրընկալենք»։

«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս