Եթե Զելենսկին պատրաստ է հանդիպման, ապա պետք է գա Մոսկվա. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումը։ Ռուսաստանի առաջնորդի խոսքերը փոխանցում է РИА Новости-ն։

«Ինչ վերաբերում է պարոն Զելենսկու հետ հնարավոր հանդիպումներին, ես արդեն խոսել եմ այդ մասին։ Ընդհանուր առմամբ, ես երբեք չեմ բացառել նման հանդիպման հնարավորությունը»,- ասել է Պուտինը։

Նա հավելել է, որ եթե Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպում անցկացնել, ապա պետք է գա Մոսկվա, և հանդիպումը կկայանա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930