Թուրքիան և Ադրբեջանը համագործակցության մասին նոր արձանագրություն են ստորագրել

Անկարայում կայացած Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ հանձնաժողովի 12-րդ նիստում երկու երկրների աշխատանքային և սոցիալական ոլորտների նախարարներ Վեդաթ Ըշըքհանը և Անար Ալիևը ստորագրել են 2026-2027թթ․ գործողությունների ծրագիրը։ Այս մասին փոխանցում է  ermenihaber․am-ը։

Արձանագրությունը ներառում է համագործակցություն աշխատանքի, զբաղվածության, սոցիալական ապահովության և աշխատանքի անվտանգության ոլորտներում։

Ըշըքհանը հիշեցրել է, որ (այժմ օկուպացված) Շուշիի հռչակագրից հետո երկկողմ հարաբերությունները հասել են դաշնակցային մակարդակի։

Նրա խոսքով՝ կողմերի միջև ներդրումները հասել են շուրջ 38 միլիարդ դոլարի, իսկ Ադրբեջանը հատուկ հյուրի կարգավիճակով կմասնակցի 2026թ․ Ստամբուլում կայանալիք «OECD հմտությունների գագաթնաժողովին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930