Բաժիններ՝

«Նոա»-ն նոր դարպասապահ ունի շվեյցարական լիգայից

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի շարքերը համալրել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ազգային հավաքականի դարպասապահ Թիմոթի Ֆայուլուն։

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա դարպասապահը «Նոա»-ին է միացել Շվեյցարիայի բարձրագույն լիգան ներկայացնող «Սիոն»-ից՝ վարձակալական հիմունքներով։

Վարձակալության ժամկետը նախատեսված է 1 տարով։

Ֆայուլուն Հայաստանի չեմպիոնի կազմում կկրի 16 համարի մարզաշապիկը։

Թիմի նորեկը կիսվել է իր տպավորություններով «Նոային» միանալուց հետո.
«Ես եկել եմ «Նոա» մեծ նպատակներով։ Միասին մենք կպայքարենք, կհաղթենք և կդառնանք ավելի ուժեղ»։

«Նոա»-ի հիմնական կազմի դարպասապահը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի դարպասապահ Օգնեն Չանչարևիչն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս