Բաժիններ՝

«Հայաստանում մասնագիտության քարոզչություն չի արվում». Վահագն Պողոսյան

«Այսօր Հայաստանում մասնագիտության քարոզչություն չի արվում ոչ մի տեղ՝ սկսած ընտանիքներից: Որևէ մասնագիտության հմայք կամ ռոմանտիկ կողմ չի ներկայացվում: Ծնողները իրենց երեխաներին ուղղորդում են ինչ-որ ֆակուլտետներ, որոնք միշտ չէ, որ երեխաների սրտով են: Իսկ մասնագիտություն ընտրում են սրտով և ոչ թե վարձատրության չափով: …Այն շտեմարանները, որոնցով սովորեցնում են երեխաներին, իրականում գիտելիք էլ չեն տալիս, այլ դրանք կազմված են բարձր գնահատական ստանալու համար: Մասնագիտության ընտրության հարցում այսօր շատ գործնական, դատողական մոտեցում կա, որը երեխայի վրա չի ազդում: Եթե մի մասնագիտության մասին խոսում են՝ դատելով ըստ նրա վարձատրության չափի, դա քարոզչություն չէ, դա չի կարող երեխային հետաքրքրել, նա կարող է գնալ սովորել, բայց չզգալ այդ մասնագիտության գեղեցկությունը, նրա մոտ չի կարող ցանկություն առաջանալ ամեն օր սովորելու, գնահատելու մասնագիտությունը…»,-168.am-ի հետ զրույցում ասել է համակարգչային գիտությունների դոկտոր, Հայաստանի Ամերիկյան և Սլավոնական համալսարանների դասախոս, Հայաստանում առաջին ՏՏ ընկերություններից մեկի՝ «Ինստիգեյթի» համահիմնադիր Վահագն Պողոսյանը, ով, ի դեպ, իր ստեղծած ընկերության միջոցով փորձում է հնարավորությունների սահմաններում այդ բացը լրացնել՝ աշխատելով ավագ դպրոցի աշակերտների հետ:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս