Կինը աղբաջրով և մեզով լի դույլի պարունակությունը լցրել է հարևանուհու պատուհանին, և 20 րոպե հայհոյել

Դատարան է ուղարկվել Արարատի մարզի բնակչուհիներից մեկի դեմ հարուցված քրեական գործը: Կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այն է` աղբաջրով և մեզով լի դույլի պարունակությունը լցրել է հարևանուհու տան ճակատային մասում գտնվող պատուհանին, որից հետո նշված լուսամուտը մաքրելու համար փողոց դուրս եկած նրա դստեր հասցեին առանց որևէ պատճառի տվել է բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ:

Ըստ մեղադրանքի՝ հայհոյանքի ձայները լսելով տանից դուրս են եկել հարևանները, որոնք հանդիմանել են կնոջ, սակայն նա շուրջ 20 րոպե շարունակ սեռական բնույթի հայհոյանքներ է ուղղել նաև իրեն նախատող անձանց, որի ընթացքում ընդգծելով հասարկության նկատմամբ իր քամահրանքը բարձրաձայն հայտարարել է, որ իրեն ոչ մեկը չի կարող սաստել, ինքը ինչ ուզի՝ այն էլ կանի:

Կնոջը մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մաս: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

 

Տեսանյութեր

Լրահոս