Երեխային բռնաբարել են և նետել հորը, որտեղ նա մահացել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երրորդ վճիռը, որով ՄԻԵԴ-ն ահռելի գումարի՝ 62 հազար եվրոյի փոխհատուցում է սահմանել տուժողների համար, վերաբերում էր 2004 թվականին տեղի ունեցած մի զարհուրելի դեպքի, որի մասին գրեթե չի գրվել։ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում սպանվել էր դեռահաս մի աղջնակ։

Նրա մարմինը հայտնաբերել էին գյուղին մերձակա հորում։ Ոստիկանությունը կալանավորել էր երեխայի դասընկերուհու մորը՝ Նարինե Նալբանդյանին, նրա ամուսնուն՝ Բագրատ Նալբանդյանին, եւ նրանց դստերը՝ Արեւիկին, ապա, խոշտանգումների ենթարկելով, ստիպել խոստովանել սպանությունը։ Նարինեն մինչ օրս նստած է։ Նա դեռ 5 տարի ունի նստելու, դատապարտել էին 14 տարվա ազատազրկման։ Իսկ 9 տարի ազատազրկման դատապարտված Բագրատ Նալբանդյանն ազատության մեջ է։ Երեկ զրուցեցինք Նալբանդյանների փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ։ «Եվս մեկ անգամ ԵԴ-ն արձանագրեց, որ մեզ մոտ դատական համակարգ չկա»,- ասաց նա։

– Ինչո՞վ է հիշարժան այս գործը։

– Սա այն եզակի գործերից է, որով ես ճառ չեմ ասել, ամեն ինչ արել են դատարանները, որ ես ճառ չասեմ, տուժողներին «բաց են թողել» մեզ վրա, որ մենք չկարողանանք պաշտպանություն իրականացնել, եւ նիստերը, միշտ ավարտվել են տուրուդմփոցներով, կոնֆլիկտներով։

Սա այն գործն է, որով վերարկուս պատռեցիև Գեղարքունիքում, սա այն գործն է, որով ամուսնուս մատը կոտրեցին, եւ ոչ մի պատասխանատվություն ոչ ոք չկրեց։ Նաեւ տուժողների նուրբ լարերի վրա էին խաղում դատախազները, որի արդյունքում ես չկարողացա ավարտել պաշտպանությունը, վերջում էլ վճռաբեկ դատարանը հետաքրքիր բան արձանագրեց, ասեց՝ դու նրա պաշտպանը չես, եւ իմ վճռաբեկ բողոքը քննության չառավ, ասեց՝ պաշտպանյալը հրաժարվեց քեզանից»։

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ«Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս