Արթուր Ջանիբեկյանը՝ հեռուստաընկերությունների ղեկավար
Ռուսական THT, «Պյատնիցա», TB 3, 2×2 ժամանցային հեռուստաընկերությունները միավորվել են եւ ղեկավար է նշանակվել Comedy Club Production-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը:
«Գազպրոմ Մեդիա» հոլդինգը հայտարարություն է տարածել, ըստ որի, Ռուսական ժամանցային հեռուստաընկերությունները միավորվել են` հեռուստաընկերությունների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Ջանիբեկյանին վստահված հեռուստաընկերությունների խմբի պոտենցիալ շրջանառությունը տարեկան կազմում է մոտ 20 միլիարդ ռուբլի:
Արթուր Ջանիբեկյանը ռուսական հեռուստաշուկայի ամենահաջողված նախագծի` Comedy Club-ի հիմնադիրն է: 2011 թվականին Comedy Club Production-ի բաժնետոմսերի 75 տոկոսը 350 միլիոն դոլարով գնեց «Գազպրոմ Մեդիա» ընկերությունը: Սա մինչեւ հիմա Ռուսաստանի պատմության մեջ ամենախոշոր մեդիագործարքն է:
Աղբյուրը՝ armeniatv.am: