Բաժիններ՝

Կառավարությունը հավանություն տվեց համաձայնագրին

Այսօր նիստում կառավարությունը հավանություն տվեց «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի (Եվրասիական տնտեսական միության) անդամ պետությունների միջև ծառայողական և քաղաքացիական զենքի տեղափոխման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զեկուցեց, որ նպատակն է ապահովել անդամ պետությունների հասարակական անվտանգությունը և ազգային շահերը, նպաստել համագործակցության տարբեր բնագավառներում հավասարակշռված փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը, ստեղծել բարենպաստ պայմաններ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի արդյունավետ գործունեության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս