Հուլիսի 6-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման է ենթարկվել 1935 թ. ծնված Ռեբեկա Մ.-ն:
Հուլիսի 7-ին ՀՀ ԱԻ նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում հրավիրվել էր մամուլի ասուլիս, որը նպատակ ուներ պարզաբանել հուլիսի 6-7-ը ՀՀ տարածքում գրանցված թույլ երկրաշարժերի առաջացրած արձագանքը:
ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքի, ինչպես նաև ՀՀ բոլոր դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների կայքերում` «Հյուպատոսական ծառայություն/ Պետական տուրքի դրույքաչափեր» բաժնում հնարավոր է կատարել վճարումներ առցանց եղանակով՝ http://mfa.am/hy/fees/ հղումով:
Պնդումը, թե Սևանա լիճը լավ վիճակում է, սուտ է: Իրականում լճի վիճակը վատանում է այն ցուցանիշներով, որոնք նրա համար ունեն կենսական նշանակություն:
ՀՀ վերաքննիչ դատարանը այսօր՝ հուլիսի 7-ին, անփոփոխ թողեց զորակոչվելուց 74 օր հետո` 2012թ. սեպտեմբերի 6-ին մահացած ժամկետային զինծառայող 18-ամյա Հայկ Կալեյանի գործով ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը:
«Արտագաղթը ո՛չ հասարակության կողմից, ո՛չ իշխանության կողմից` իր իրական հետևանքներով, ծավալներով, երբևէ լրջորեն չի գնահատվել և չի ընկալվել»,- նման տեսակետ հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանն
ՀՀ արդարադատության նախարարությունը մշտապես անդրադառնում է բարձրացվող կարևոր հարցերին: Հարկ եղած դեպքում կտրվի մեկնաբանություն:
«Այս պահին տեղում հասունացած ձմերուկ և սեխ դեռ չունենք, դրանք բոլորը ներկրված են ու վտանգավոր: Իսկ առհասարակ ձմերուկը, սեխը, գազավորված ըմպելիքները կարող են բացասական ազդեցություն ունենալ, եթե երկար են մնացել արևի տակ»:
Ըստ ՍԴ նախագահի՝ նույնիսկ կառավարությունն է խոսում իրավունքների պաշտպանությունից, երբ առաջին հերթին կառավարությունից կամ իշխանություններից պետք է պաշտպանել իրավունքներ
168.am-ի հետ զրույցում Վ.Շուշանյանն ասաց, որ իր հետ հեռախոսազրույց ունեցած փոխգնդապետն ասել է, որ վախենալու ոչինչ չկա, ոչ մի վարչական կամ ինչ-որ լուրջ հարց չկա, ուղղակի ուզում են իր հետ զրուցել:
Նախախորհրդարանը, առաջ քաշելով համակարգից դուրս պայքարելու գաղափարը՝ ամիսներ առաջ մեր ժողովրդին ներկայացրեց երկրում առաջացած իրավիճակից դուրս գալու եւ համակարգային փոփոխությունների հասնելու ծրագիր, որի գլխավոր դրույթները կարելի է ամփոփել հետեւյալ 3 քայլերի մեջ՝ ռեժիմի հեռացում, անցումային կառավարում եւ արտահերթ ընտրություններ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արմեն Հայրապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ։
Նորից շեշտում ենք, որ ուժեղ երկարաշարժի կանխատեսման համար հիմք հանդիսացող անոմալիաներ ՀՀ ԱԻՆ «ՍՊԾ»-ի դիտարկումների ցանցի տվյալներով չկան, ուստի և անհանգստանալու, կամ խուճապի կարիք չկա:
Կարեն Դամիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքի համար հայտարարված թվով 4-րդ աճուրդին ևս գնորդ առայժմ չի գտնվել:
Շատ լավ գիտեք, որ ՍԴ նախագահը, եթե որևէ հարցի վերաբերյալ, որը կարող է ՍԴ քննության առարկա դառնալ, նախապես կարծիք է արտահայտում, դա նրա պաշտոնանկության պատճառ կարող է դառնալ, այնպես որ եթե դուք ինձ համար դիվերսիա եք նախապատրաստում, կարող եմ ինչոր բան ասել:
Հուլիսի 6-ին, ժամը 04.15-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի 54/Ա շենքի բակում մի ավտոմեքենա է այրվում:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են շամհար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Քաղաքացիների հիմնական պահանջն այն էր, որ իրենց ներկայացուցիչներից բաղկացած 10 հոգանոց խումբը ևս մասնակցի նիստին, սակայն ՀԾԿՀ-ի ներկայացուցիչները պնդում էին, որ դահլիճում տեղ չկա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը` ջրասուզակով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի և 315-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Օմբուդսմենն արդեն տևական ժամանակ է, ինչ տեղեկացրել է Արդարադատության նախարարին այս անթույլատրելի խնդրի մասին, սակայն համարժեք քայլեր չեն ձեռնարկվել` համատարած խախտումը վերացնելու ուղղությամբ:
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, հուլիսի 8-ին,, տեղի կունենա ԵԱՀԿ հերնթական դիտարկումը, Հայաստանի Տավուշի մարզի Մովսես գյուղի եւ Ադրբեջանի Թվուզի շրջանի Մալիբեյլի գյուղի ուղղությամբ:
Առ այս պահը վտանգի մասին ոչ մի պաշտոնական հաղորդագրություն չի եղել և մասնագետները գտնում են, որ ուժեղ երկրաշարժի առաջացման հավանականություն և բնակչությանը անհանգստանալու առիթ չկա:
Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիան վերաձևակերպելու կամ կրկնօրինակը տալու համար ` 9 0 0 0 0 5 1 6 8 5 1 4 (167):
Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության իրականացնողներից Նաիրի Հունանյանն այս պահին այլ մասնագետների կողմից բժշկական հետազոտություններ է ենթարկվում:
Հուլիսի 7-ին, ժամը 03.39-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 03.08-ին Վանաձոր քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք տեղի է ունեցել 4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:
73-ամյա Գառնիկ Սահակյանը նախքան պատերազմը աշխատում էր Այգեպարի օդանավակայանում: Ժամանակին այստեղից «Յակ»-երը թռչում էին Երևան ու Բաքու:
Երևանում hուլիսի 6-10-ը գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Բնակարանի դուռը բացվել է տեղի ուժերով, ներսում է եղել Գ. Տ.-ը (ծնվ. 1976թ.), ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: