Բաժիններ՝

Էլեկտրոնային վճարումների նոր համակարգ՝ ԱԳՆ-ում

Արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում քաղաքացիների սպասարկման որակը բարձրացնելու և սպասարկումն առավել դյուրացնելու նպատակով` ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից E-payments պետական վճարումների էլեկտրոնային համակարգում (www.e-payments.am) ավելացվել է նոր` «Հյուպատոսական ծառայություններ» բաժինը, որի միջոցով քաղաքացիներն այսուհետ կարող են հյուպատոսական ծառայությունների համար պետական տուրքը վճարել առցանց եղանակով:

ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքի, ինչպես նաև ՀՀ բոլոր դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների կայքերում` «Հյուպատոսական ծառայություն/ Պետական տուրքի դրույքաչափեր» բաժնում հնարավոր է կատարել վճարումներ առցանց եղանակով՝ http://mfa.am/hy/fees/ հղումով:

Վճարման վերաբերյալ ուղեցույցը հասանելի է http://mfa.am/hy/howtopayonline/ հղումով:

ՀՀԱրտաքինգործերինախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031