Դասասենյակում շամհար տեսակի օձ է հայտնաբերվել
Հուլիսի 7-ին՝ ժամը 10:08-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Զորավար Սաֆարյանի փողոցում գտնվող «Վազգեն Պետրոսյանի» անվան դպրոցի դասասենյակներից մեկում օձ է նկատվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են շամհար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն



