Նոր մանրամասներ՝ Հրազդան գետն ընկած քաղաքացու մասին
Հուլիսի 7-ին, ժամը 06.32-ին և 06.34-ին դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը Մ. Ֆ.-ի որոնողական աշխատանքները սկսելու համար:
Հայտնաբերվել է կորած քաղաքացու դին:
Հիշեցնենք, որհուլիսի 6-ին, ժամը 21.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան 21 հասցեում գտնվող «Նաիրի» բժշկական կենտրոնի մոտակայքում մոտ 30 տ. տղամարդ ընկել է Հրազդան գետը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը` ջրասուզակով:
Պարզվել է, որ անհայտ կորածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի` 1984 թ. ծնված Մ. Ֆ.-ն է:
Ժամը 23.55-ին որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են անարդյունք և կվերսկսվեն հուլիսի 7-ի առավոտյան:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն



