Բաժիններ՝

Վերաքննիչը հաստատեց՝ ժամկետային զինծառայողը գնդացրի երեք կրակոցով սպանել է ինքն իրեն. news.am

ՀՀ վերաքննիչ դատարանը այսօր՝ հուլիսի 7-ին, անփոփոխ թողեց զորակոչվելուց 74 օր հետո` 2012թ. սեպտեմբերի 6-ին մահացած ժամկետային զինծառայող 18-ամյա Հայկ Կալեյանի գործով ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը:

NEWS.am-ի հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցն ասաց, որ համաձայն չէ դատարանի որոշման հետ:

«Ես միանշանակ եմ ասում. սա ոչ թե դատավարություն է, այլ խայտառակություն և անբարոյականություն: Ըստ էության, Հայկ Կալեյանի մահվան գործով քննություն չի կատարվել ոչ քննչական մարմնի կողմից, ոչ առաջին ատյանի դատարանում: Փաստորեն Վերաքննիչ դատարանում մեր բողոքում ներկայացված բոլոր տեսակի հիմքերը, փաստերը և սխալներ, որոնք թույլ են տրվել, չեն քննվել: Հանցագործությունը բացահայտված չէ և Կալեյանի՝ գնդացրի երեք կրակոցով ինքնասպանություն գործելու անհեթեթությունը չհերքվեց»,-ասաց Արթուր Սաքունցը:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս