Բաժիններ՝

Ինչպիսին է ընթացիկ սեյսմիկ իրավիճակը՝ հանրապետությումնում

Հարգելի գործընկերներ, այսօր, ժամը 15.00-ին Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը կներկայացնի ընթացիկ սեյսմիկ իրավիճակը և կպատասխանի ձեզ հետաքրքրող հարցերին։

Հիշեցնենք, որ ոչ մեկը երկրաշարժի կարճաժամկետ կանխատեսում անել չի կարող։


Նորից շեշտում ենք, որ ուժեղ երկարաշարժի կանխատեսման համար հիմք հանդիսացող անոմալիաներ ՀՀ ԱԻՆ «ՍՊԾ»-ի դիտարկումների ցանցի տվյալներով չկան, ուստի և անհանգստանալու, կամ խուճապի կարիք չկա:

Հորդորում ենք հետևել միայն ՀՀ ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին և չհավատալ մարդկանց շրջանում տարածված սեյսմիկ վտանգի մասին կեղծ լուրերին:

Սիրելի լրագրողներ, խնդրում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունում (Դավիթաշեն 4-րդ թաղ., Ա. Միկոյան 109/8) լինել ժամը 14.50-ին։
 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս