«Խուճապի մատնված մարդ չկար, ես զարմացած էի, որ նրանք տաքացած մարտի էին բռնվել: Չէին էլ վախենում, չէին էլ մտածում, որ ինչ-որ մեկը կարող է զոհվել: Նրանք տեսել էին իրենց ընկերոջ դին նույնիսկ, ու զայրացած դրանից՝ ավելի էին գազազել ու մարտի էին բռնվել բոլորը»:
Ռուսաստանաբնակ գործարարի սպանության մեջ մեղադրվող, Սևանի Ծովագյուղ գյուղում 1988թ. ծնված Մկրտիչ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է: Իսկ պատվիրված սպանության գործով մեղադրյալն ազատ է արձակվել` ապացույցների անբավարարության պատճառաբանությամբ։
Ներիր, Սերգեյ ջան, իմ մեղսավոր Ուկրաինային, նա դեռևս չի կայացել որպես մարդասեր պետություն, դրա համար էլ չկարողացավ պահպանել քեզ:
Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում վերջին հրաժեշտը տվեցին հունվարի 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի կրակից զոհված Արմեն Հովհաննիսյանին:
Հակառակորդի ոտնձգություններից հետո դիվերսիոն հետախուզական խմբի ներթափանցման ժամանակ Արմեն Հովհաննիսյանը և նրա ընկերները, ջոկի անդամները հերոսաբար մարտնչել, կռվել են և արժանի պատասխանը տվել են հենց այդ պահին: Հակառակորդը, կրելով ծանր կորուստներ, մի քանի զոհ և նաև շուրջ 25 վիրավորներ, հետ են շպրտվել մեր դիրքերից:
Ես մնալու եմ Գյումրիում և շարունակելու եմ Ձեզ հետ միասին շենացնել մեր քաղաքը:
Տղամարդը վազելով դեպքի գնացքը՝ փորձել է գլուխը դնել գնացքի անիվների տակ, սակայն գլուխը կպել է գնացքի դիմային մասում մի դետալի եւ միայն վնասվել: Նրան տեղափոխել են Արմավիրի հիվանդանոց:
Հունվարի 22-ին, ժամը 15.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովսեփ Էմին փողոցի թիվ 82 շենքի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքական «Անադոլու» գործակալությունը նախատեսում է Հայաստանում գրասենյակ բացել: «Անադոլու» գործակալության ներկայացուցիչը և թուրք պատմաբան, Անկարայի Կովկասյան ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հասան Օքթայը Երևանում հանդիպումներ են ունեցել` գրասենյակի բացման թույլտվություն ստանալու համար, ինչպես նաև Հյուսիսային պողոտայում գրասենյակի տարածք վարձակալելու համար:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22–ին` ժամը 15.30–ի դրությամբ, հանրապետության որոշ տարածաշրջաններում, տեղում է թույլ ձյուն, մասնավորապես` Աշտարակի և Ապարանի:
Հունվարի 20-ին, ժամը 04-ի սահմաններում, դուրս գալով Ծերեթելի 6-րդ հիվանդանոցից, հիվանդը կորել է: Վիրահատությունից հետո առաջացել են որոշակի խնդիրներ՝ հիշողության հետ կապված:
Հայրենիքի պաշտան, սերժանտ Արմեն Հովհաննիսյանի մասին հայկական «Վիքիպեդիայում» հոդված է ստեղծվել: Նա իր սեփական կյանքով հայրենիքը պաշտպանեց`ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցումից հայկական տարածք, և դարձավ հերոս:
«Անկեղծ ասեմ` ես հեռացա այն պահից, երբ սկսեցին հնչել քաղաքական կարգախոսներ»,- հունվարի 18-ին Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը, ով նույնպես դեմ է պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրման մասին օրենքին:
Դեռևս 2006թ.-ից «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ շքեղ համերգային ծրագրով և ուսանողներին անվանական կրթաթոշակներ տրամադրվելով՝ տոնում ենք ուսանողների միջազգային օրը՝ նոյեմբերի 17-ը: 2013 թ.-ի տարեսկզբին ԲՀԿ Երիտասարդների Միությունը ուսանողների պաշտոնական ֆիքսված օր ունենալո կապակցությամբ կազմակերպել էր համացանցային և լայնամասշտաբ հարցում-քվեարկություն:
ԱԻ նախարար Արմեն Երիցյանն Արտակարգ իրավիճակների նախարարության հետ սերտորեն համագործակցելու և աջակցելու համար «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով է պարգևատրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հատուկ բաժնի պետ Կարեն Խաչատրյանին, նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանին և նույն վարչության 6-րդ բաժնի պետ Սասուն Աբաղյանին:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքների հետ կապված, ս.թ. հունվարի 24-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան, Խաղաղ Դոնի, Ավանեսով փողոցների ու նրբանցքների, Էրեբունի հիվանդանոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Այն թուրքերը, որոնք այս կամ այն «հաշտեցման» ծրագրի անվան տակ գալիս են Հայաստան ու հետագայում սոցիալական ցանցում զետեղում Հայաստան կատարած այցի վերաբերյալ լուսանկարներ, ակնհայտ է դառնում, որ դրանց մի մասը կամ «գորշ գայլեր» կազմակերպության անդամ է կամ նվազագույնը համակիր:
Այսօր «168 Ժամ» թերթի խմբագրությունը նամակ է ստացել քաղաքացի Գայանե Բորիսի Թումասյանից, ով ահազանգում է ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանի «վաշխառուական գործելակերպի» մասին, որի զոհն է դարձել իր ընտանիքը: Նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ:
Ոստիկանությունը հրապարակել է հունվարի 20-ին Առատաշեն գյուղում բնակվող նախկին կնոջը, ամուսնուն ու նրանց վագոն տնակը հրկիզած՝ Երևանի բնակիչ Լևոն Համբարձումյանի եւ վագոն-տնակի կադրերը։
Հունվարի 22-ին, ժամը 11.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ մասնակի փլուզվել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքի 13-րդ փողոցի Ս. Ա.-ին պատկանող թիվ 14/1 տունը:
Հուսով եմ, որ Իրանի և Հայաստանի միջև եղած բարեկամության ներքո կկարողանանք ավելի զարգացնել մեր կապերն ու լիարժեք օգտագործել ձեր նշած ներուժը,- ասաց Համիդ Չիթչիանը: -Այսօր կարևոր է հնարավորինս շուտ գործնական փուլի անցնել երկու խոշոր ծրագրերի ` Մեղրի ՀԷԿ-ի և Երրորդ բարձրավոլտ գծի շինարարության հարցում:
Թուրք ազգայնամոլ Հասան Օքթայը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել Հայաստան այցից:
Ոստիկանությունը հաղորդում է, որ հունվարի 21-ին լրացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված ոստիկան Արթուր Գրիգորյանի մահվան 20-րդ տարելիցը
«Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հաստատում է Կիևում ազգությամբ հայ Սերգեյ Նիկոյանի մահվան լուրը: Աշխատանքներ են տարվում վերջինիս քաղաքացիությունը ճշտելու ուղղությամբ»:
Միևնույն ժամանակ մեր համոզմունքն ենք արտահայտում, որ ադրբեջանական ագրեսիայի այս լույսի ներքո անթույլատրելի է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և հակառակորդի ԱԳ նախարար Մամեդյարովի հանդիպումը, որը ծրագրված է առաջիկա օրերին:
Կերուխումից հետո Սպարտակ Ղուկասյանը գինովցած իր ընկերների հետ որոշել է ահաբեկել Սամվել Բալասանյանին` իր պատկերացմամբ հոր պաշտոնը ձեռքից վերցնելու, մի բան էլ ասֆալտապատում իրականացնող «Գյումրեցի ընկերների»-ին հատուկ քննչական ծառայության ձեռքը հանձնելու համար:
Տիգրան Ասլանյանի խոսքերով՝ «Արմավիան» անընդհատ հայտարարում է, թե կամաց-կամաց վճարում են աշխատավարձերը, անձամբ ինձ համար սուտ է այդ տեղեկատվությունը։ Ես իմ վերջին՝ 2012 թվականի հուլիսի աշխատավարձը ստացել եմ 2012 թվականի դեկտեմբերի 25-ին։
Այսօր, ժամը 14:00-ին, տեղի կունենա Արմենի հուղարկավորությունը։ Հերոսին հրաժեշտ տալու են գնացել նրա հրամանատարները, մեծ թվով բարձրաստիճան սպաներ, ծառայակիցները, նրանց ծնողները, որոնք մոտենում են Արմենի ծնողներին ու շնորհակալություն հայտնում. «Ձեր որդու շնորհիվ են այսօր մեր զավակները կենդանի»։
Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: