Նոր մանրամասներ երեկ Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. shamshyan.com
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Արկադի Ղումաշյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ երեկ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդների և ուղևորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Mercedes մակնիշի 80 ԼՏ 900 համարանիշի ավտոմեքենան վարել է Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի բնակիչ, 38-ամյա Դավիթ Վարդումյանը, իսկ Mitsubishi Pajero մակնիշի 34 DR 274 համարանիշի ավտոմեքենան վարել է Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղի բնակիչ, 38-ամյա Արտյոմ Հովհաննիսյանը:Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Դ. Վարդումյանը աշխատում է ոտիկանության Դիլիջանի բաժնի ՊՊԾ դասակի հրամանատար, իսկ Mitsubishi-ի վարորդ Ա. Հովհաննիսյանը՝ ՀՀ ՊՆ N զորամասում՝ իրավաբան: Ըստ տեղեկությունների՝ վերջիններս վթարից առաջ միասին մասնակցելիս են եղել թաղման արարողությանը և միասին էլ ավտոմեքենաներով վերադառնալիս են եղել Երևան ու ճանապարհին վթարի են ենթարկվել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: