Նորից շեշտում ենք, որ ուժեղ երկարաշարժի կանխատեսման համար հիմք հանդիսացող անոմալիաներ ՀՀ ԱԻՆ «ՍՊԾ»-ի դիտարկումների ցանցի տվյալներով չկան, ուստի և անհանգստանալու, կամ խուճապի կարիք չկա:
Կարեն Դամիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքի համար հայտարարված թվով 4-րդ աճուրդին ևս գնորդ առայժմ չի գտնվել:
Շատ լավ գիտեք, որ ՍԴ նախագահը, եթե որևէ հարցի վերաբերյալ, որը կարող է ՍԴ քննության առարկա դառնալ, նախապես կարծիք է արտահայտում, դա նրա պաշտոնանկության պատճառ կարող է դառնալ, այնպես որ եթե դուք ինձ համար դիվերսիա եք նախապատրաստում, կարող եմ ինչոր բան ասել:
Հուլիսի 6-ին, ժամը 04.15-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի 54/Ա շենքի բակում մի ավտոմեքենա է այրվում:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են շամհար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Քաղաքացիների հիմնական պահանջն այն էր, որ իրենց ներկայացուցիչներից բաղկացած 10 հոգանոց խումբը ևս մասնակցի նիստին, սակայն ՀԾԿՀ-ի ներկայացուցիչները պնդում էին, որ դահլիճում տեղ չկա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը` ջրասուզակով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի և 315-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Օմբուդսմենն արդեն տևական ժամանակ է, ինչ տեղեկացրել է Արդարադատության նախարարին այս անթույլատրելի խնդրի մասին, սակայն համարժեք քայլեր չեն ձեռնարկվել` համատարած խախտումը վերացնելու ուղղությամբ:
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, հուլիսի 8-ին,, տեղի կունենա ԵԱՀԿ հերնթական դիտարկումը, Հայաստանի Տավուշի մարզի Մովսես գյուղի եւ Ադրբեջանի Թվուզի շրջանի Մալիբեյլի գյուղի ուղղությամբ:
Առ այս պահը վտանգի մասին ոչ մի պաշտոնական հաղորդագրություն չի եղել և մասնագետները գտնում են, որ ուժեղ երկրաշարժի առաջացման հավանականություն և բնակչությանը անհանգստանալու առիթ չկա:
Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիան վերաձևակերպելու կամ կրկնօրինակը տալու համար ` 9 0 0 0 0 5 1 6 8 5 1 4 (167):
Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության իրականացնողներից Նաիրի Հունանյանն այս պահին այլ մասնագետների կողմից բժշկական հետազոտություններ է ենթարկվում:
Հուլիսի 7-ին, ժամը 03.39-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 03.08-ին Վանաձոր քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք տեղի է ունեցել 4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:
73-ամյա Գառնիկ Սահակյանը նախքան պատերազմը աշխատում էր Այգեպարի օդանավակայանում: Ժամանակին այստեղից «Յակ»-երը թռչում էին Երևան ու Բաքու:
Երևանում hուլիսի 6-10-ը գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Բնակարանի դուռը բացվել է տեղի ուժերով, ներսում է եղել Գ. Տ.-ը (ծնվ. 1976թ.), ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Ժամը 21.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան 21 հասցեում գտնվող «Նաիրի» բժշկական կենտրոնի մոտակայքում մոտ 30 տ. տղամարդ ընկել է Հրազդան գետը:
Կենտրոն եւ Նորք –Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբիկ Ափինյանը բավարարել էր Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեմ բերված հայցը, անվավեր էր ճանաչվել ռեկտոր Դերենիկ Դումանյանի 21.10.2011 թվականի թիվ 669/ԿԲ հրամանը:
Ժամը 18.05-ին ՀՀ ԱԻՆ «ՀԱՅՊԵՏՀԻԴՐՈՄԵՏ» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.07-ից մինչև 16.15-ն ընկած ժամանակահատվածում Իջևան քաղաքում տեղացել է ուժեղ կարկուտ (մոտ 30 մմ):
Ընդհանուր առմամբ` վարձավճարի 50 տոկոս զեղչից օգտվող ծնողն ամեն ամիս մանկապարտեզի հաշվեհամարին մուծում է սահմանված վարձավճարից 3000 դրամով պակաս գումար:
Ժամը 14.06-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 2-րդ փողոցի թիվ 4 տանն օձ է նկատվել:
Երևանի բնակիչ, 48-ամյա Լ.Խաչատրյանը, ով ներկայացել է Երևանի պետական համալսարանի դասախոս, քաղաքացիներից խոշոր գումարներ է հափշտակել՝ դասախոսներին հատկացվելիք համալսարանական շենքում հերթագրվելու ու բնակարան տրամադրելու պատարվակով:
Ժամը 16.50-ին ջրափրկարարները հերթապահություն իրականացնելիս Սևանա լճում՝ առաջին հանրային լողափից մոտ 2 մետր հեռավորության վրա, նկատել են, որ ուժեղ ալիքի պատճառով երկու քաղաքացի դժվարանում են ափ դուրս գալ:
Ալավերդու պետական քոլեջի այս տարվա շրջանավարտները միջին մասնագիտական կրթություն են ստացել քոլեջի 3 բաժիններում:
Ի պատասխան լրագրողների հարցերի՝ կապված Հայ ազգային կոնգրես խմբակցությունում իմ գործունեության հետ, հարկ եմ համարում նշել, որ քաղաքական թիմը, որի անդամ եմ եւ որտեղ մասնակցում եմ քաղաքական որոշումների կայացմանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» միավորումն է:
Opel մակնիշի 34 LF 372 համարանիշի ավտոմեքենան Երևանի Լենինգրադյան-Իսակով նորակառույց պողոտայի Մոնթե Մելքոնյանի անվան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 50 մետր գլխիվայր շրջվելով կողաշրջված վիճակում հայտնվել դաշտամիջյան հատվածում:
ABBYY FineReader ծրագիրն այսուհետ հնարավորություն կտա վերծանել բժիշկների ձեռագիրը: FineReader-ի օգտատերերն այլևս ստիպված չեն լինի ինքնուրույն վերծանել բժիշկների գրած դեղատոմսերը: Անհրաժեշտ է միայն սքանավորել գրածը և ծրագիրը կճանաչի ձեռագիրը: Այս ծրագրում հատկապես լավ է մշակված արաբերեն տեքստերի վերարտադրման գործառույթը
Նախաքննական մարմինը հաստատված է համարել, որ Աբրահամը մոր հետ բնակվել է վերջինիս պատկանող բնակարանում և այն աճուրդով վաճառելու նպատակով մորից պահանջել է իրեն տրամադրել համապատասխան լիազորագիր: