Տավուշի մարզում գնդակոծության հետևանքները վերացնելու համար գումար կհատկացվի
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ Տավուշի մարզի մի քանի համայանքներում գնդակոծության հետևանքները վերացնելու համար որոշակի գումար կհատկացվի:
Ըստ որոշման նախագծի՝ 2015 թ. փետրվարի 2-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի 8 բնակավայրերի` գնդակոծության հետևանքով պատճառված վնասները վերացնելու համար ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով Տավուշի մարզպետարանին 3,705.5 հազար դրամ կհատկացվի՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին: