Ապրիլի 27-ից կգործարկվեն նոր տեսախցիկներ և արագաչափ սարքեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2015 թվականի ապրիլի 27-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված տեսախցիկները և արագաչափ սարքերը.
– Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոց-Երզնկյան փողոց-Բաղրամյան պողոտա խաչմերուկում տեղադրված տեսախցիկները,
– Լոռու մարզի Գարգառ համայնքի վարչական տարածքում՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
– Լոռու մարզի Ստեփանավան համայնքի վարչական տարածքում՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
– Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարածքում՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
ՀՀ ոստիկանություն