Ոստիկանությունը հայտնաբերել է Սևանի նախկին քաղաքապետ «Մողեսի» տղային, ով կասկածվում է սպանություն կատարելու մեջ. shamshyan.com
Այսօր՝ ապրիլի 22-ին, ժամը 01:00-ի սահմաններում, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության աշխատակիցները Երևան քաղաքի Աբելյան փողոցում հայտնաբերել են Սևան քաղաքի Սայաթ Նովա փողոցի բնակիչ, 35-ամյա Արթուր Ալեքսանյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրա նկատմամբ որպես կասկածյալ, քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերի (սպանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կազմակերպված խմբի կողմից խուլիգանական դրդումներով) հատկանիշներով: Նրա նկատմամբ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որպես խափանման միջոց է ընտրել 2-ամսյա կալանք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Ալեքսանյանը Սևանի նախկին քաղաքապետ, «Մողես» մականվամբ Աշոտ Ալեքսանյանի որդին է:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: