Նեղոցի դպրոցում անցնող ուսումնական տարում վերջին զանգի արարողություն չի եղել:
12-ամյա հանրակրթության համակարգի անցումը կրթական ոլորտի բարեփոխումների նախաձեռնություններից էր: 2009-2010 ուստարվանից ներդրվեց եռամյա ավագ դպրոցը:
Մասնագիտությամբ շինարար Տարիել Սարգսյանն արդեն 10 տարի է՝ տարվա մեծ մասն անցկացնում է Թումանյան քաղաքում:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 12.15-ին, «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 81 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1956 թ. ծնված Սոնյա Ս.-ին:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «ԲՄՎ-530» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Երևան ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել ձորը:
Արդեն տեղեկացրել էինք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրական ճառով հանդես է եկել Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատախազ Գևորգ Գևորգայնը. վերջինս դատարանին միջնորդեց Շանթ Հարությունյանին դատապարտել 7 տարի ժամկետով ազատազրկման, որդուն՝ Շահեն Հարությունյանին՝ 5 տարվա ազատազրկման. գործով մյուս ամբաստանյալներին մեղադրողը միջնորդեց դատապարտել տարբեր ժամկետներով ազատազրկման. միայն ամբաստանյալ Միսակ Առաքելյանին դատախազը միջնորդեց տուգանել 50 հազար դրամի չափով:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ֆինանսական բուրգի գործով դատական նիստը, որի ընթացքում հարացաքննվեց այս գործով տուժողներից մեկը: Նա դատարանում հայտնեց, որ գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանին ճանաչում է 90-ական թվականների սկզբից, նրա հետ ունեցել է ջերմ հարաբերություններ, հետագայում ամբաստանյալը դարձել է իր պսակադրության կնքահայրը:
Սեպտեմբերի 8-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում հրազենից ստացած վիրավորումից մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող, 22-ամյա Սամվել Հարությունյանը Մանկավարժական համալսարանի Ռեժիսուրայի բաժնի շրջանավարտ էր, զորակոչվել էր նախորդ տարվա հունիսին։
Մարտական հենակետի գետնատնակի դիմաց զինծառայող Սարգիս Սահակյանի ինքնասպանության գործով դատապարտվել է երկու ժամկետային զինծառայող:
Ոստիկանությունը պարբերաբար բարելավում է քաղաքացիներին ծառայություններ մատուցող ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածությունը: Եվ ահա հերթական նորամուծությունը՝ ճանապարհային ոստիկանությունը վերազինվեց նոր սարքավորումներով, որոնք ճանապարհային ոստիկաններին հնարավորություն կտան տեղում որոշելու վարորդի սթափությունը:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Նորապատ-Սարդարապատ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106», «ՎԱԶ-2103», «Օպել» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
Սեպտեմբերի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 06.10-ին, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է ռեստորանային համալիրին հարակից կամրջի հենասյանը:
Այսօր` սեպտեմբերի 8-ին, ամբողջ աշխարհում նշվում է Լրագրողների համերաշխության միջազգային օրը: Այդ օրը բոլոր երկրների լրագրողներն ու պարբերականները դրսևորում են իրենց համերաշխությունը և աշխարհին ցուցադրում իրենց միասնությունը:
Հայ-ադրբեջանական սահմանը հատած Սարգիս Անանյանի քույրը սեպտեմբերի 4-ին եղբոր անհետացման մասին ոստիկանությունում հաղորդում է տվել, և Նոյեմբերյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Նախկին տնօրենի` առողջական խնդիրների պատճառով աշխատանքից ազատվելուց հետո փոխտնօրեն Հերմինե Դավթյանը ԿԳ նախարարի հրամանով ստանձնեց տնօրենի պարտականությունները:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն, ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի հրավերով այսօր եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Հյուսիսային Օսեթիայի Հանրապետություն։
Շաբաթ օրը երեկոյան հերթական միջադեպն է գրանցվել երևանյան գիշերային ակումբներից մեկում, այս անգամ` «Սկարլետ»-ում:
ՀՀ կառավարությունն Ազգային Ժողովի այսօր սկսված նստաշրջանին հրատապ ձևով ներկայացրել է «Բնապահպանական վերահսկողության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, ինչը հարուցել է ընդդիմադիր պատգամավորների վրդովմունքը:
Սեպտեմբերի 8-ին, ժամը 12.31-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչը կտրել է երակները. անհրաժեշտ է օգնություն:
«Քանի որ նրանք, կարելի է ասել, օրեցօր իրենց հզորությունները մեծացնում են, արդեն Որոտանի ջուրն իրենց այլևս չի բավարարում, նրանք գետի առջև կառուցված ջրամբարն ուզում են օգտագործել որպես ջրային աղբյուր՝ ծրագիրն ընդլայնելու համար: Իրենք ուզում են ավելի մեծ քանակությամբ հանքաքար մշակել, հետևաբար ավելի շատ ջուր է պետք: Ըստ ինձ հասած տեղեկությունների` յուրաքանչյուր 1 խ/մ ջրի համար վճարում են 0,5 դրամ: Կա տեսակետ, որ դա էլ չի վճարվում»:
«Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ սա իշխանությունների հաշվեհարդարն էր այն անձանց նկատմամբ, ովքեր, իրենց օրինական շահերից ելնելով, փորձում էին իրենց իրավունքներն ու գաղափարը տեղ հասցնել: Սարքեցին սադրանք, անձանց ներկայացրին որպես խուլիգաններ և այսօր էլ արդեն տեսաք՝ ինչպիսի դաժան միջնորդություն ներկայացվեց: Նույնիսկ անչափահաս երեխայի մասով՝ Շանթի որդու հետ կապված… Ինձ համար շատ անսպասելի էր, երբ 15 տարեկան երեխայի հետ կապված այդպիսի պատվեր էր իջեցվել՝ նրա մասով ազատազրկման միջնորդություն ներկայացնել դատարան, երբ երեխայի 15 տարին նոր էր լրացել»:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ԱԺ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոհար Պողոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանի և մյուսների գործով մեղադրող Գևորգ Գևորգյանը հանդես եկավ մեղադրական ճառով: Նա ամբաստանյալ Վարդան Վարդանյանի միջնորդեց դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Որպես նրա պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք` մեղադրողը վկայակոչեց «հանցագործության մեջ առավել ակտիվ դերը, հանցանքը հանրության համար վտանգավոր ձևով կատարելը»:
Ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը ստացիոնար բուժում է ստանում «Արմենիա» բժշկական կենտրոնում:
2014թ. Երևանում նստարանների և աղբամանների տեղադրման ծրագրով պատվիրվել է ժամանակակաից դիզայնով ու «Երևան» ձուլվածքով թվով 500 նստարան, հատուկ ձուլվածքով թվով 400 աղբաման և թվով 100 երկկողմանի աղբաման: Նստարանների տեղադրման գործընթացը մեկնարկել է ապրիլ-մայիս ամիսներին:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանի և մյուսների գործով մեղադրողը այժմ հանդես է գալիս մեղադրական ճառով:
Ըստ պաշտոնական տվյալների` 2014-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 193836 անձ: Նրանցից 14,1% կազմում են 18-40 տարեկան անձինք: «Ամեն ինչ սկսվում է տեղեկատվությունից» ծրագրի ղեկավար Զարուհի Բաթոյանը մտահոգություն հայտնեց, որ քաղաքաշինական խոչընդոտների, տեղեկատվության պակասի և համապատասխան ծրագրերի բացակայության պատճառով նրանցից շատերը դուրս են մնում երկրում իրականացվող գործընթացներից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: