Արմավիրի մարզի 29-ամյա բնակչի դեմ հարուցված քրեական գործն արդեն դատարանում է: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ լինելով ՀՀ քաղաքացի, նախկինում 6 անգամ դատապարտված, «Համադասարանցիներ» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է կնոջ հետ, թաքցնելով իր ամուսնացած լինելու փաստը, և սուտ խոստումներ տալու` խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով նրանից դիտավորությամբ մաս-մաս շարունակաբար հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` 6.700.000 դրամ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել, որով «Առավոտ» օրաթերթի իրավական էջի պատասխանատու, լրագրող Ռուզան Մինասյանին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաեւ լրագրողական ակտիվ գործունեության համար պարգեւատրել է «Մովսես Խորենացի» մեդալով:
Որտեղ էլ որ ապրեն հայերը, նրանց սրտում անմար է հայրենիքի հանդեպ սիրո կրակը: Այսօր այդ կրակն ավելի վառ պահելու, հայրենիքի հանդեպ օրեցօր ավելի ջերմացող զգացմունքների, ավելի պինդ ձեռքսեղմումի եւ ավելի գործնական քայլերի կարիք կա:
Սիլվա Գալստյանը այս տարվա սեպտեմբերի 15-ից ոստիկանության Կենտրոնական բաժինը որոնում էր որպես անհայտ կորած:
Վստահ եմ, որ մենք ազգովի հասնելու ենք այդ վսեմ նպատակներին՝ ապավինելով մեր ժողովրդի բոլոր հատվածների միասնականությանը, հարուստ ավանդույթներին և ամուր հավատքին:
Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչման շեմին ենք, երբ մեր Եկեղեցին պիտի կատարի Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասումը: Պատմական այս հանգրվանում միասնական ոգով արդարության մեր ձայնը պիտի շարունակենք հնչեցնել ի լուր աշխարհի, որպեսզի նորանոր պետություններ, մասնավորապես Թուրքիայի Հանրապետությունը, և ազգեր ճանաչեն և դատապարտեն 20-րդ դարում տեղի ունեցած առաջին Ցեղասպանությունը:
Այսօր՝ Հայաստանի Անկախության օրը, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը որևէ կերպ չի սպառնում Հայաստանի քաղաքական անկախությանը: Նման պնդումներն անհիմն են:
արզվել է, որ «Յամահա» մակնիշի UN 15 AM պետհամարանիշով (վարորդ՝ 1961 թ. ծնված Ս. Շ.) մոտոցիկլետը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Հրշեջ-փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Նորընծա քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջան, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր թեմերում և կառույցներում:
Բախման հետևանքով Газель-ը կողաշրջվել է, ЗИЛ-ն էլ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, հարվածել ճանապարհի երկաթբետոնե արգելապատնեշին և հայտնվել Սևանա լճում: Վթարի հետևանքով1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն:
Տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած հիշյալ անձանց Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ հանձնել էպարգևները, որոնց թվում առաջին անգամ եղել են նաև «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ նոր օրենքով սահմանված մեդալներն ու շքանշանները:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. նախամուտքի հատակին հայտնաբերվել է 1934 թ. ծնված Ս. Պ.-ի դին:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 21:00-ի սահմաններում անհայտ անձը դիմակավորված և զինված դանակով ներս է մտել միայնակ կնոջ բնակարան, պահանջել գումար, իսկ այնուհետև առանձնակի դաժանությամբ ծեծի է ենթարկել միայնակ կնոջը, նրա ձեռքի վրայից բռնի ուժով հանել ոսկյա մատանին, իսկ հետո տնից գողացել մի քանի կտոր զարդեր և տանը եղած 70.000 դրամը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 22-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի առթիվ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ և ՀՀ բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
«Ես սա ասում եմ՝ շփվելով բազմաթիվ ուսանողների, բազմաթիվ երիտասարդների հետ»,- նման տեսակետ հայտնեց հոգեբան Աննա Բադալյանը 168.am-ի հետ զրույցում:
Անկախ պետականությունը ազգերին և ժողովուրդներին հնարավորություն է ընձեռում ապրելու իրենց արժեքներով, կերտելու իրենց իդեալները, ազատորեն դրսևորելու իրենց հոգևոր ներուժն ու կարողությունները:
Երիտասարդներից մեկը մոտեցել է նրան, ձեռքով բարևել և սկսել է զրուցել վերջինիս հետ: Զրույցի ընթացքում անմեղսունակ երիտասարդն առաջարկել է իր համար, ամուսնանալու նպատակով, աղջիկ գտնել: Երիտասարդը հրաժարվել է կատարել նրա պահանջը, որը ցավագնորեն է ընդունել վերջինս և առանց որևէ հիմնավոր պատճառի՝ վիճաբանության մեջ է մտել երտասարդի հետ, սկսել է գոռգոռալ, տալ սեռական բնույթի հայհոյանքներ:
Վստահ եմ, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնության շնորհիվ մենք այսուհետ էլ կկարողանանք հաջողությամբ լուծել մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները եւ արձանագրել նոր ձեռքբերումներ ու հաղթանակներ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2107» մակնիշի 25ՕՍ720 պ/հ ավտոմեքենան (վարորդ Մ. Ս. ծնվ. 1980թ.) դուրս է եկել երթևեկելի մասից, շրջվել, այնուհետև՝ բախվել էլ.սյանը:
Պարզվել է, որ անձը չպարզված քաղաքացին ահաբեկել է դեղատան աշխատակից Վ. Ս.-ին, ով էլ սեղմել է ազդարարման կոճակը: Ահաբեկող քաղաքացին դիմել է փախուստի:
Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. մայիսի 12-ին , առավոտյան խանդի շարժառիթով, կասկածելով կնոջն ամուսնական դավաճանության մեջ, ապօրինաբար, կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց տանը, ննջասենյակում անկողնու մեջ, ձեռքերով սեղմելու միջոցով խեղդամահ է արել իր կնոջը:
այաստան-Սփյուռք 5-րդ համաժողովը, որը կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, վերստին հաստատեց, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք գործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը նպաստում է համազգային առաջնահերթությունների հստակեցման և իրականացման գործընթացին, հայ ժողովրդի անվտանգ գոյատևմանը, ազգային շահերի ու նպատակների շուրջ հայության համախմբմանը:
ՀՀ կրթության և գիտության նախարարության, «Արմենիա» հեռուստաընկերության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջև այսօր ստորագրվեց եռակողմ համագործակցության հուշագիր՝ համաձայն որի երկու կողմերն աջակցելու են «Արմենիա» հեռուստաընկերությանը՝ իրականացնել «Ամենախելացին» ինտելեկտուալ շոուն:
«Մեր գյուղացիներից մի քանիսն էլ հանքերում են աշխատում: Բայց մենք միտում ունենք գյուղում զարգացնել գյուղատնտեսությունը, հատկապես՝ այգեգործությունն ու խաղողագործությունը: Դրա համար հեռանկարներ ու հնարավորություններ ունենք»:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միցուբիշի» մակնիշի 33PL493 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ա. Ա.) բախվել է կայանված «ԳԱԶ-2410» մակնիշի 07ՕՕ086 պ/հ ավտոմեքենային, ինչից «Միցուբիշի» ավտոմեքենայի 3 ուղևորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմնեիա» բժշկական կենտրոն:
Օպերատիվ քննչական խումբը Opel Astra-ի ղեկին հայտնաբերել է վարորդին՝ մահացած վիճակում, և ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, վթարի պատճառը եղել է վարորդի հանկարծամահ լինելը։
Շիրակի մարզի Վարդաքար համայնքը դպրոց չունի: Դասերն անցկացվում են գյուղապետարանի ու մանկապարտեզի շենքերում հարմարեցված դասասենյակներում:
Սեպտեմբերի 20-ին, ժամը 17.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բարբյուսի փողոցի թիվ 63 շենքի վերելակում (5-րդ հարկ) քաղաքացի է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մինչև տարեվերջ ՇՄ-ը ևս կունենա Ճգնաժամային կառավարման կենտրոն: Նախկին թիվ 6 մանկապարտեզի մասնաշենքն իր հարակից տարածքով տրամադրվել է ԱԻՆ-ը: