Երևան-Արարատ հատվածում բետոնափռումը կատարվում է աջ երթևեկելի գոտում: Այդ հատվածի ամբողջական երկարությունը 19.5 կմ է: Ձախ կողմը բետոնապատված է ամբողջությամբ, իսկ աջ կողմում՝ 9.1 կմ-ն:
Քրոջ խոսքերով՝ նա իր համեստ, ամաչկոտ բնավորության պատճառով ճանապարհի եզրին չի կանգնել, որպեսզի համընթաց մեքենա կանգնեցնելով՝ հասնի Նոյեմբերյան: Սարգիս Անանյանն Իջեւանի տարածաշրջանից ոտքով է ճանապարհ ընկել:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 20.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 86/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացու:
Արարատի բժշկական կենտրոնում Խ. Գրիգորյանը որոշ ժամանակ անց մահացել է: Ըստ կայքի՝ վիճաբանությունը տեղի է ունեցել աղջկա պատճառով:
Սեպտեմբերի 23-ի գիշերը , 24-25-ին, 27-ին երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 06.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 26-ամյա երիտասարդ:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Լարսի սահմանային անցակետ տանող ճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար բաց է ժամը 07:00-ից 19:00-ն:
Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, Երևանի ՃՈ պետի տեղակալ Արման Հակոբյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Audi մակնիշի LR0100 A համարանիշի ավտոմեքենան, քանի որ ոստիկանների ստացած օպերատիվ տեղեկությունը ավտոմեքենայի վրա կեղծ համարանիշներ տեղադրելու մասով համապատասխանել է իրականությանը:
«Մենք պարտավոր ենք հիշել և մեր երախտագիտությունը հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր հայության պատմության այդ դժվարագույն պահին եղել են մեր հայրենակիցների կողքին»:
«Ինչ ուզում եք՝ արեք, բայց արեք քաղաքակիրթ ձևով, սահմանադրական ճանապարհով»,- 1in.am-ի փոխանցմամբ՝ կառավարության դիմաց բողոքի դուրս ելած առևտրականների հետ զրույցում ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Աբովյան քաղաքի բնակչուհի Ռաիսա Մարգարյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել են հանցագործության մի շարք հանգամանքներ եւ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, սպանությունը կատարելու կասկածանքով՝ սեպտեմբերի 22-ին ձերբակալվել է երկու անձ։
Ես այս գրքում գրել եմ հիմնականում այն մասին, որ եթե մարդիկ մի քիչ ծանոթ լիներին այստեղ ներկայացված փաստերին, ապա հոկտեմբերի 27-ի դեպքը հնարավոր կլիներ կանխել, խելոք մարդիկ կկանխեին: Այսինքն՝ գիրքը հայ ընթերցողին տալու է այն, ինչը մինչ այժմ չգիտեին
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Գյումրու Արվեստների ակադեմիայի դահլիճում ցերեկույթ է կազմակերպվել` նվիրված բանաստեղծ Համլետ Մանուկյանի՝ Ղևոնդի հիշատակին:
Կաթնախառնուրդների բիզնեսը աշխարհում հայտնի արդյունավետ բիզնեսներից է, որովհետև կաթնախառնուրդի հումքը շատ էժան է, սակայն կաթնախառնուրդը բավականին թանկ է մեկ երեխային մինչև մեկ տարեկանը բավարարելու համար: Միջինը երկու հազար դոլարին համարժեք դրամ է անհրաժեշտ:
Արարատում, սեպտեմբերի 22-ին, վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջեւ, որն ավարտվել է նրանցից մեկի մահով:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի ստեղծման ու կայացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Էջմիածնի Մայր տաճարի մշակութային խորհրդական, Էջմիածնի «Խրիմյան» թանգարանի տնօրեն Շահեն Խաչատրյանը պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով:
Արշավի ընթացքում կայացած «Դեպի իրական անկախություն» խորագիրը կրող ինտերակտիվ զրույցի ժամանակ մասնակիցները հնարավորություն ունեցան Ժիրայր Սեֆիլյանի, ԱՍԱԼԱ-ի գաղափարական թևի նախկին պատասխանատու, Նախախորհրդարանի քարտուղարության և Արդարության ատյանի անդամ Ալեք Ենիգոմշյանի, բնապահպան, Նախախորհրդարանի անդամ Եղիա Ներսեսյանի, ինչպես նաև ակտիվ պայքարի մեջ գտնվող մի խումբ երիտասարդների հետ քննարկելու Հայաստանին սպառնացող մարտահրավերները և դրանք հաղթահարելու ուղիները, այդ թվում՝ մեր երկրի իրական անկախացման հեռանկարը:
Կաչաղակաբերդի շուրջ վայրի բնությունը, որ վայելում էին զբոսաշրջիկները, այժմ արդեն չկա, այնտեղ արդեն ճանապարհներ են բացվել, հատատեղ է, շրջակայքում էլ աղբ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին, ովքեր առավոտից բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի մոտ՝ բողոքելով հարկային նոր փոփոխություններից:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 12-ի առաջարկությունը՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ Գարիկ Ավագյանը նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ:
Արթուր Դավթյանը 2013 թ. ստացել է 14 միլիոն 986 հազար դրամի չափով եկամուտ, որից 2 միլիոնը` գույքի օտարումից ստացված, 4 միլիոն 850 հազարը նշված է «այլ եկամուտներ», մնացածը` 6 տարբեր տեղերից ստացված աշխատավարձ:
Սեպտեմբերի 22–ի առավոտյան ժամը 9։00-10։00-ն ընկած ժամանակահատվածում M6 միջպետական ճանապարհի 50-րդ կիլոմետրում քարաթափում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով շուրջ երկու ժամ ճանապարհի այդ հատվածում երթևեկությունը դարձել էր միակողմանի:
Թե ինչ ճակատագիր է սպասվում մանկապիղծ Սերոբին պատկանող ձեռնարկություններին, դեռ պարզ չէ: Բանն այն է, որ նրա կինը` Մադլեն Թաշճյանը, անհետ կորել է: Նրանք երեխաներ չունեն: Մյուս կողմից էլ` «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ Սերոբին պատկանող «Ախթալա» ԼՀ կոմբինատին վրացական մի ընկերություն հանքանյութ մատակարարելու համար 800.000 դոլար է տրամադրել, սակայն կոմբինատը ընդամենը 50.000 դոլարի հանքաքար է տվել` գրպանելով գումարը:
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության նախկին պետ Անուբախ Համբարյանը երկար ժամանակ հովանավորել է Լոռու մարզի բոլոր անտառապետերին ու բոլոր ապօրինի անտառահատումները: Լոռու մարզի նախկին ոստիկանապետը ոչ միայն միջոցներ չի ձեռք առել անտառների ոչնչացումը կանխելու համար, այլև հովանավորել ու որոշակի շահույթ է ստացել ապօրինի անտառահատումներից: Իրավիճակի լրջությունն ու շրջանառվող գումարների չափերը պարզ լինելու համար ներկայացնենք Տ. Մելիքյանի տրամադրած տեղեկատվությունը:
Մենք խնդրում և պահանջում ենք, որ Երևանի քաղաքապետարանի կողմից պատվեր կատարող «Յունիգրաֆ Իքս» ՍՊԸ-ն չվնասազերծի այն շներին, որոնք ստերջացվել են «Դինգո Թիմ» ՀԿ կողմից և որին մասնակցել են բազմաթիվ քաղաքացիներ իրենց նվիրատվություններով: Իսկ եթե կա բողոք և այդ բողոքին պետք է անպայման արձագանքել, ապա խնդրում ենք, որ «Յունիգրաֆ Իքս»-ը մեր կողմից ստերջացված շների մասին բողոքները պարզապես փոխանցի մեզ և մենք կլուծենք այդ հարցը:
Ժամը 08:20-ի սահմաններում Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ, 27-ամյա Ռուզաննա Ղազարյանը Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Կարմիր խաչի հարևանությամբ, դեպի Երևան ընթանալիս իր վարած Toyota Vitz մակնիշի 34 PF 528 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված էլեկտրասյանը:
Բանն այն է, որ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները հաճախ ապրանքների վերաբերյալ փաստաթղթեր չեն տրամադրում փոքր ու միջին ձեռնարկություններին, ինչի պարագայում վերջիններն իրենց հերթին չեն կարող փաստաթղթեր ներկայացնել համապատասխան մարմիներ:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 21.46-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 8 շենքի 59-րդ բնակարանի բնակիչ՝ 1927թ. ծնված Լ. Պ.-ն չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 20-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.00-ին «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1970 թ. ծնված Հրավարդ Ս.-ն: