Անին 2014 թվականի գարնանն ամուսնության նպատակով մտերիմ հարաբերություններ է ունեցել Արտյոմի հետ։ Վերջինիս հետ հարաբերությունները խզելուց հետո Անին տեղեկացել է, որ նա ցանկանում է ամուսնանալ մեկ այլ աղջկա՝ Նարինեի հետ։
Փետրվարի 12-13-ին շրջանների մեծ մասում, 14-15-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 12-ին առանձին վայրերում՝ զգալի, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 4-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 62 շենքի մոտ տեղադրված հուշարձանի վրայից գողացել են Հակոբ Կոջոյանի բրոնզե կիսանդրին:
«Փափուկ խաղալիք եմ ուզում, դպրոց գնալ, ու որ պապան մնա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է փետրվարի 9-ին Նոր Նորքի 4-րդ զանգվածի թիվ 37 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում հրդեհից ու մոր կողմից գլխին մուրճով հարվածից հետո հրաշքով փրկված 9-ամյա Ֆրունզիկ Նահապետյանը:
«Մարտի 1-ի հանցագործության բացահայտման ուղղությամբ պատասխանատու մարմինը՝ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ), պատասխանում է, որ հասարակական կազմակերպությունն իրավունք չունի թելադրելու ՀՔԾ-ին»:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արտաշավանում, Ապարանում, Արագածում, Սպիտակում, Թումանյանում, Թալինում, Աշոցքում, Հրազդանում, Դիլիջանում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները քիչ առաջ այցելեցին երեկ՝ 2015թ. փետրվարի 10-ին մարտական հենակետում մահացած լեյտենանտ Տիգրան Սիմոնյանի հարազատներին: Տիգրան Սիմոնյանը Վանաձոր քաղաքից էր:
2014 թվականին ծնված տղա երեխաներից 1552-ին ծնողները կոչել են Դավիթ, 1194-ին՝ Նարեկ, 689-ին՝ Ալեքս։ Տղա երեխաների շրջանում տարածված են եղել նաև Տիգրան, Գոռ, Հայկ, Արթուր անունները։
epress.am-ը գրում է. Այսօր, ժամը 13։40-ի սահմաններում ոստիկանները բռնի ուժ են կիրառել ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիա անցկացնող բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողների նկատմամբ։ Ակցիայի մասնակիցները ցանկացել են տեղեկանալ նախագահականից՝ ինչու նոյեմբերի 27-ին ՀՀ նախագահին հղած իրենց նամակը անպատասխան է մնացել։ Ակցիայի մեկնարկին ծնողները կանգնած են եղել նախագահականի դարպասի դիմաց, երբ ոստիկանները պահանջել […]
«Մարդու իրավունքների միջազգային նորմերի շրջանակում Հայաստանը բազմաթիվ այլ պարտավորություններ էլ է ստանձնել, որոնց հետ կապված՝ նույնպես պետք է բովանդակային պատասխաններ ներկայացնի»,- այսօրվա ասուլիսի ժամանակ այս մասին տեղեկացրեց «Human Rights House» հիմնադրամի ջատագովության միջազգային պատասխանատու Աննա Ինոչենտին:
Այժմ իրավապահները փնտրում են հանցագործության մասին դիմում ներկայացրած կնոջն ու նրա հայտնած գործարանի տնօրենին:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արման Հակոբյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի (Երևանի ՃՈ) պետ:
Փետրվարի 11-ին, ժամը 13.42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բուլղարական թաղամասի թիվ 45 տան մոտակայքում` կոշկակարի չգործող արհեստանոցում:
«Մենք կարծում ենք, որ հասարակության բոլոր հատվածներում, այդ թվում՝ կառավարության կողմից, դեռևս ավելին պետք է արվի, որպեսզի բարելավվեն միջազգային այս պայմանագրերի, մասնավորապես՝ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի դրույթների իրագործման ցուցանիշները»:
«Կրթված, խելացի, շնորհալի երիտասարդ էր: Ամեն կողմից գովելի ընտանիք է, մայրը բուժքույր է, եղբայրն էլ այժմ ծառայության մեջ է: Դեպքից երկու օր առաջ մոր հետ երկու անգամ ընդհատումով խոսել է եւ հետո էլ էս դեպքը պատահեց»:
Միշտ հիացմունքով կարդացած եմ Ձեր հոդուածներն ու գիրքերը: Մանավանդ, որ շատ մօտէն հետևած և ուսումնասիրած եք սփյուռքի տարբեր շրջաններ, և Ձեր աշխատությունները մեծ տեղ գրաված են ցեղասպանության հարցով, ի մասնավորի՝ արխիվային և վկայություններ հավաքելու բնագավառին մեջ: Սակայն թույլ տվեք այս անգամ իմ հեղինակային իրավունքը պաշտպանել ու ընթերցողներին իրազեկել, որ 09/02/2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պաշտոնական կայքին վրա, ինչպես նաև «Հորիզոն»-ի, «Երկիր»-ի մեջ լույս տեսած «Ողջ Մնացած Հայ Կիները Փրկուելու Համար Կ՚ամուսնանային Արաբներու Հետ…
«Մենք հենց հիմա պահանջում ենք, որ միջազգային դիտորդական առաքելությունները գան, քննեն այդ միջադեպը: Խոսքը ԵԱՀԿ առաքելության մասին է: Եթե փաստեր ունի Ադրբեջանը, թող ցանկացած փաստ ներկայացնի»:
Մոսկվայի քաղաքային դատարանը մինչև ապրիլի 15-ը տնային կալանքի տակ է թողել հայ ազդեցիկ գործարար Լևոն Հայրապետյանին:
Օրերս համացանցում և մամուլում տեսանյութ տարածվեց, ըստ որի՝ փետրվարի 7-ին Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկից Ճանապարահային ոստիկանութան 1-ին սպայական 2-րդ դասակի տեսուչներ Հովհաննես Մանուչարյանն ու Արտակ Սարգսյանը Մաշտոց 18 հասցեում գտնվող SAS սուպերմարկետից հափշտակություն կատարելուց հետո՝ խանութից փախուստի դիմած մի տղամարդու են հետապնդել ու բռնել: Այդ քաղաքացին 45-ամյա Հակոբ Մարությանն է, ով բնակվում է Երևան քաղաքի Աղյուսագործների փողոց թիվ 69 տանը:
2014թ. մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով այսօրվա դատական նիստի ընթացքում շարունակվեց վկաների հարցաքննությունը: Վկա Նորիկ Սարգսյանը դատարանում հայտարարեց, որ Վերնիսաժում առևտուր է անում, շատ բան չի տեսել, քանի որ իր կանգած տեղից շատ բան չի երևում, մի քանի՝ մոտ 5-6 կրակոց է լսել, իր «վեշերը սաղ ջարդուփշուր արին»:
Ճանապարհային ոստիկանն այդ պահին ինչպե՞ս կռահեր՝ հետապնդվողը քաղցրավենի՞ք էր վերցրել, թե՞ մարմնական վնասվածք հասցրել ինչ-որ մեկին: Այդ դեպքում ի՞նչ տարբերություն իր գործառույթը, կրկնում ենք, հստակ կատարած ոստիկանի ու հետին թվով նրանից այդպիսի պահվածք պահանջողի միջև: Իսկ ինչ վերաբերում է գողացվածի ծավալին ու տեսակին, դա ոչ թե հանցագործությունը կասեցնող ոստիկանի, այլ քննության մարմնի խնդիրն է:
«Գոմ աղբ էի տանում, որ հողամասում ցրեմ ու գամ: 40 մետր տարածություն կար, որ հասնեի, ճամփին սնայպերը խփեց, կպավ ոտիս, հետո կպավ ուղիղ իշի ոտին: Ընկա ճամփի միջին, տեսա՝ մեշոկներին ա խփում: Հետո, որ հանդարտվեց, ոտս կապեցի արագ, էդ իշու հետեւից լաֆետ կար, մի ոտս լավ էր, գցեցի առաջը, ներս ընկա լաֆետը: Հետո էշը երեք ոտով, քաշելով բերավ ինձ տեղ հասցրեց: Բերավ, ինձ տարավ գյուղի հիվանդանոցը, փաթաթեցին ու ճանապարհեցին Բերդ»:
Երևանի ավագանին փետրվարի 10-ին գումարված 5-րդ նստաշրջանի առաջին նիստում հաստատել է Երևանի քաղաքապետի 2015 թվականի հունվարի 15-ի «Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 22-Ա որոշումը, ինչպես նաև նորաստեղծ ՀՈԱԿ-ի կանոնադրությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում:
Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի փակուղում տեղի ունեցած խափանման պատճառով մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ»-«Գարեգին Նժդեհ» կայարանների միջակայքում գնացքների երթևեկությունը ժամանակավորապես կազմակերպված է միագծանի սխեմայով:
Փետրվարի 10-ին, ժամը 23.47-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Արջուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքնենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
Հիվանդության դիագնոզն ու էպիկրիզը ուղղարկելով Իսրայելի, Գերմանիայի եւ Ռուսաստանի առաջատար հիվանդանոցներ` ի պատասխան մենք իմացանք, որ փոխպատվաստումը (դոնորի ի հայտ գալու դեպքում) կարժենա 150.000 եւրոյից ավելին, և նույնիսկ այդ դեպքում բժիշկները երաշխավորում են առավելագույնը 50 % հավանականություն, որ Անահիտը վիրահատությունից հետո կկարողանա ապրել:
Հաշվի առնելով վերը բերվածը՝ այժմ պատկերացրեք Բարսեղ Բեգլարյանի զայրույթը, երբ նրան զեկուցել են, որ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունն արգելել է Տավուշի մարզում գտնվող իրենց բենզալցակայանի գործունեությունը։
Նոր Նորքում փետրվարի 9-ին հրդեհի պատճառով այրվածքներ ստացած կինը մահացել է: Ինչպես 168.am-ին հայտնեցին «Ճառագայթային բժշկութան և այրվածքների» կենտրոնից, մահը վրա է հասել այսօր՝ 03:15-ին: Ավելի վաղ կենտրոնից մեզ տեղեկացրել էին, որ կնոջ մարմնի 70 տոկոսն այրված է եղել, նա «սարսափելի խորը» վերքեր է ունեցել: